00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լինելու եմ պրոթեզով Էվերեստ բարձրացած 3-րդը. օդադեսանտային զորքերի կապիտան Գնելի հաղթանակը

© Aram NersesyanԳնել Համբարձումյանը մարզումների ժամանակ
Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2023
Բաժանորդագրվել
Տարիներ առաջ մարտական հատուկ առաջադրանքի ժամանակ Գնելը պայթեց ականի վրա, կորցրեց մի ոտքը, բայց ոչ կամքն ու ուժը։ Հիմա նա նպատակ ունի մեկնել Նեպալ ու բարձրանալ Էվերեստը։
26 տարի ապրում ես երկու ոտքով ու հանկարծ մի ակնթարթում կորցնում մեկը։ Օդադեսանտային զորքերի կապիտան, հատուկ գործողությունների վետերան, ներկայում պրեմիում դասի մարզիչ Գնել Համբարձումյանը խոստովանում է` ասել, որ դրանից հետո կյանքում ոչինչ չի փոխվում կամ սովորական մի բան է, անհնար է։ Շատ դժվար էր․․․ Գնելը երկար տարիներ հրամանատար է եղել, կյանքի դժվարագույն պահին որոշեց ինքն իր հրամանատարը դառնալ ու հրամայեց՝ ապրել և հաղթել։

Սիրահարվեցի երկնքին

Գնելը Սյունիքից է, 1990թ․-ին ծնվել է Ագարակում, մեծացել` Կապանում։ Մեծ պատերազմի մասին փոքր, բայց չջնջվող հուշեր ունի։
«Մի կադր եմ հիշում` հայրս ինձ գրկած մանկապարտեզից վազում էր, ու դիմացի սարի ուղղությամբ` դեպի Իրան, պայթյուններ էին, ադրբեջանցիները կրակում էին էդ ուղղությամբ, ինքնաթիռներ էին թռնում։ Այդ ձայներն եմ հիշում»։
© Photo : provided by Gnel HambardzumyanԳնել Համբարձումյան
Гнел Амбарцумян во время службы - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Գնել Համբարձումյան
Զինվորական դառնալու մասին մանկուց է երազել, մոր ցանկությունն է եղել, որ որդին սպա դառնա։ Ասում է` հայրենիքին ծառայելն ամենահպարտ ու արժանապատիվ գործն է։ Մինչ զինվորականի ճանապարհը սկսելը 4 տարեկան Գնելին կիմանոն հագցրեցին ու մարտարվեստների դպրոց տարան։ Դպրոցական տարիներին խորհրդային մի ֆիլմ դիտեց, որն էլ որոշիչ դարձավ մասնագիտության ընտրության հարցում։
«Ֆիլմում դեսանտնիկները պարաշյուտով իջնում էին, այդ տեսարանից հետո սիրահարվեցի երկնքին։ Փոքրիկ երեխաները հաճախ ուզում են տիեզերագնաց դառնալ, օդաչու, ես էլ այդ օրվանից ուզեցի դեսանտնիկ դառնալ»։

Հրամանատարը պետք է սեփական օրինակով զինվորին ոգևորի

Դպրոցն ավարտելուց հետո 2008-ին Գնելը մեկնեց ՌԴ` սովորելու Ռյազանի հայտնի օդադեսանտային ինստիտուտում։ Իր հետ միասին սովորում էին նաև գնդապետ Քադաֆիի որդին, սիրիական գեներալներ, ֆրանսիական լեգեոնի ներկայացուցիչներ, չինական օդադեսանտային զորքերի հրամկազմը։ Կարճ ասած, ոչ ընդունվելն էր հեշտ, ոչ էլ սովորելը, բայց դա Գնելի կյանքը փոխած կրթություն դարձավ։ Ասում է` սովորեց, որ սպան միայն զինվոր չպետք է լինի, պետք է լայն կրթվածություն ունենա։ Ինքն, օրինակ, երաժշտական մի քանի գործիքներ է նվագում` դաշնամուր, սաքսոֆոն։ Հրամանատար պետք է կարողանա անձնական օրինակով զինվորին ոգևորել։

Ադրբեջանական «Յաշմային»ն հակակշռող հայկական խմբի ստեղծումը

2013-ից Գնելը ծառայության անցավ ՀՀ զինված ուժերում՝ որպես հատուկ նշանակության խմբի հրամանատար` լեռնային ուղղվածությամբ։ 2015-ին որոշում կայացվեց ադրբեջանական «Յաշմա» էլիտար բրիգադին հակակշռող խումբ ստեղծել։ Գնելը` որպես 2-րդ բանակային կորպուսի լավագույն սպա, ընդգրկվեց այդ խմբում։
«Մենք կատարել ենք պատժիչ և հակադիվերսիոն գործողություններ։ Ես ավագ հետախույզ էի։ 2016-2017թթ․ 4 կոնտակտ ենք իրենց հետ ունեցել, ու մենք իրենց ոչ մի բանով չենք զիջել, հակառակը։ Մենք շատ կարևոր գործողություններ ենք արել 2016-ին` Ապրիլյան պատերազմի ժամանակ»,– ասում է Գնելն ու հիշեցնում ադրբեջանական հայտնի «Ուրալի» պատմությունը։ 2016 թ․ ապրիլի 7-ին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հայկական «սպեցնազը» (հատուկ նշանակության զորքերը) ադրբեջանական Տափկարա-Կոյունլու գյուղի հատվածից առգրավել է բեռնատար «Ուրալ» մակնիշի զինվորական ունեցվածքով բեռնված մեքենա։ Այդ մեքենան առգրավողները հենց Գնելենք էին։
© Aram NersesyanԳնել Համբարձումյանը մարզումների ժամանակ
Капитан воздушно-десантных войск, ветеран спец.наза, тренер премиум класса Гнел Амбарцумян - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ
«Մեր խումբը շատ պատրաստված, ռեզուլտատիվ էր։ Մեր մասին նաև Ադրբեջանում գիտեին, անգամ մեր մասին ֆիլմ էլ էին պատրաստել, իրենց տղաներին ցույց էին տալիս։ 2016-ին մենք խանգարեցինք իրենց առաջխաղացմանը։ «Յաշմայի» տղաների հետ լավ մարտի բռնվեցինք, 25 սպա իրենց կողմից զոհվեց, 1 կորուստ էլ մենք ունեցանք։ 12 մարդու շնորհիվ Թալիշը, շփման գիծը պահեցինք»,– պատմում է Գնելը։
Ասում է` ցանկացած գործողության ժամանակ էլ պատրաստ է եղել, որ կարող է հետ չգալ։ Դա իրեն հնարավորություն է տվել առավելագույն կենտրոնանալ խնդրի, այլ ոչ թե անպայմանորեն հետ գալու վրա։

Պատրաստ էի, որ տղաներն ինձ թողնեն այդտեղ, բայց չթողեցին

2017 թվականի օգոստոսի 18-ին հերթական հատուկ մարտական առաջադրանք էին իրականացնում հակառակորդի խոր թիկունքում։ Հերթական քայլ ու պայթյուն... Անկանխատեսելի վայրում դեռ արցախյան առաջին պատերազմից մնացած ականը պայթեց Գնելի ոտքի տակ։ Գիտակցությունը տեղն էր, ուստի հասկացավ` ձախ ոտքը չկա։ Մարտական ընկերն էլ պայթյունից տեսողությունն էր ժամանակավոր կորցրել։
«Ես ասացի տղերքին` թողեք ինձ այստեղ, հասկանում էի, որ անմարդկային ուժ է պետք մեզ երկուսիս դուրս բերելու համար։ Պատրաստ էի մնալ, պատրաստ չէի գերի ընկնել ու չէի ընկնի, պատկերացնու՞մ եք` հատուկ նշանակության խմբի սպան գերի՞, ինչ ամոթ կլիներ։ Բայց տղերքը չթողեցին։ Երեկոյան 11։30 պայթեցինք, առավոտյան 6։40 նոր մեզ հանեցին։ Դա բացառիկ բան էր, որ խումբն ինքնուրույն կարողանա էվակուացիա անել։ Ես նման բան չեմ լսել այլ երկրում, անգամ Իսրայելում մի ամբողջ բանակ են ուղարկում խմբի հետևից։ Տարածաշրջանում և պոստսովետում նման դեպք հաստատ չի եղել»։
© Aram NersesyanԳնել Համբարձումյանը մարզումների ժամանակ
Капитан воздушно-десантных войск, ветеран спец.наза, тренер премиум класса Гнел Амбарцумян - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ
Ժամեր շարունակ արնաքամ եղած, կլինիկական մահ տարած Գնելը հրաշքով փրկվեց, ու սկսվեց ամենադժվարը․․․ 17 տարեկանից ապրել է մենակ և ինքնուրույն, իսկ հիմա անգամ անկողնուց վեր կենալ չէր կարողանում, պայթյունի հետևանքով ոչ միայն ոտքն էր ամպուտացվել, այլև ողնաշարն էր անշարժ։ Երեխայի նման 0-ից սովորում էր քայլել։
«Մի դեպք եմ հիշում, հետախուզության գեներալը եկավ ինձ տեսակցության, ասաց` «Համբարձումյան, ապրես, որ մարտական առաջադրանքը կատարեցիր ու ողջ եկար», մայրս այդ պահին ներս մտավ, ասաց` «ես Գնելի մայրիկն եմ, ուզում եմ, որ որդիս էլի պարաշյուտով թռնի, ե՞րբ դա կլինի»։ Գեներալն ասաց` «դե երբ լավանա», հետո ավելացրեց` «ապրեք, որ այդքան ուժեղ եք», մամաս էլ պատասխանեց` «իսկ ուրիշ ի՞նչ պետք է լիներ, ես սպայի մայր եմ»։ Ի դեպ, պարաշյուտով թռել եմ անցած տարի, 5 տարի անց երկինքը նորից վայելեցի»,- ասում է Գնելը։

Հասկացա, որ առաքելությունս այստեղ ավարտվեց

Վիրավորվելուց հետո շարունակեց ծառայությունն արդեն գործողությունների պլանավորման գծով։ Մի օր արթնացավ ու հասկացավ` առաքելությունն ավարտել է, զորացրվեց ու մեկնեց Թաիլանդ, ստեղծեց մարտարվեստների ակումբ, որտեղ ի թիվս այլ մարտարվեստների, նաև կարատե և զինվորական ձեռնամարտ էր դասավանդում։ Ասում է` այնտեղ ամեն երկրորդը մուայ–թայի մասնագետն է։ Դժվար էր թաիլանդցիներին ապացուցել, որ զինվորական ձեռնամարտն ու ճապոնական կարատեն կարող են մրցակցել թաիլանդական մուայ–թայի հետ։
«Վերջում թաիլանդցիներն ասացին` մենք չգիտենք, թե էդ Հայաստանն ինչ կղզի է, բայց դու պրոբլեմ չունես, գնա, քո գործով զբաղվիր։ Հետո սկսվեց կորոնավիրուսը»,– ասում է Գնելը։
2022 թվականին վերջնականապես վերադարձավ Հայաստան։
Ներկայում Գնելն աշխատում է երևանյան մարզական ակումբներից մեկում՝ որպես պրեմիում մարզիչ։ Զինվորական կյանքից դուրս եկավ, բայց սովորությունները մնացին. մինչև այսօր արթնանում է առավոտյան 5։30, որովհետև գիտի` 6-ին բոլորը պետք է արթնանան։
Գնելը հաճախ Կապան է գնում` ընտանիքին այցի։ Ասում է` կյանքում առաջին անգամ է, երբ տեսնում է ադրբեջանցու և ոչինչ չի անում։

Գիրքը կգրեմ, երբ Էվերեստի գագաթը բարձրանամ

Երազանքը ռոմանտիկա է, իսկ նպատակն իրականանալի է, դրա համար էլ Գնելը չունի երազանքներ, բայց ունի նպատակներ։ Դեպի ամենամեծը գնում է արդեն մի քանի տարի․ որոշել է բարձրանալ Էվերեստը։ Դրա համար 4 փուլից բաղկացած ծրագիր է կազմել։ Առաջին փուլը վերականգնվելն էր, երկրորդը` ֆիզիկական պատրաստվածությունը։ Երկուսն էլ արեց։ Հիմա 3-րդ փուլում է. Էվերեստը բարձրանալու համար հատուկ պրոթեզ է պետք, Հայաստանում ոչ նման պրոթեզներ կան, ոչ էլ համապատասխան պրոթեզավորող մասնագետներ, դրա համար պետք է Իսլանդիա մեկնի։ Դրամահավաք է սկսել, անհրաժեշտ գումարից մոտ 2,5 մլն է պակասում։ Դրանից հետո 4–րդ փուլն է սպասվում` պետք է պրոթեզով ադապտացվի, սովորի։ Դա կտևի 7 ամիս։ Հետո գնալու է Նեպալ ու պատրաստվելու է Էվերեստ վերելքին։
© Aram Nersesyan

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
1/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

© Aram Nersesyan

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
2/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

© Aram Nersesyan

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
3/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

© Aram Nersesyan

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
4/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

© Aram Nersesyan

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
5/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

© Aram Nersesyan

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
6/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

© Aram Nersesyan

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
7/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

© Aram Nersesyan

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ - Sputnik Արմենիա
8/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

© Aram Nersesyan

Գնել Համբարձումյան

Գնել Համբարձումյան - Sputnik Արմենիա
9/11

Գնել Համբարձումյան

© Photo : provided by Gnel Hambardzumyan

Գնել Համբարձումյանը աջից

Գնել Համբարձումյանը աջից - Sputnik Արմենիա
10/11

Գնել Համբարձումյանը աջից

© Photo : provided by Gnel Hambardzumyan

Գնել Համբարձումյան

Գնել Համբարձումյան - Sputnik Արմենիա
11/11

Գնել Համբարձումյան

1/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

2/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

3/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

4/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

5/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

6/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

7/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

8/11

Գնել Համբարձումյանը մարզումների ժամանակ

9/11

Գնել Համբարձումյան

10/11

Գնել Համբարձումյանը աջից

11/11

Գնել Համբարձումյան

«Ես հասկացա, որ պետք է հասնեմ այնտեղ, որը շատերի համար անհասանելի է, պետք է կանգնեմ բարձունքում ու ասեմ` դու կարող ես։ Մինչև ինձ 2 հոգի պրոթեզով բարձրացել է, ես կլինեմ երրորդը։ Հետո նախատեսում եմ ստեղծել ֆոնդ, որը հենց այդպես էլ կկոչվի` «Դու կարող ես», կոգևորի այն մարդկանց, ովքեր չունեն մեծ ֆինանսներ, բայց ունեն մեծ գաղափարներ ու նպատակներ։ Մեր ազգը քրքրված է պարտությամբ, և սա նաև ուղերձ է մեզ` հատուկ գործողությունների վետերանը բարձրանում է աշխարհի ամենաբարձր կետը, տերունական աղոթքը շշնջում և ասում` դու կարող ես»։
Էվերեստ հասնելու ամբողջ նախագծի համար 152 հազար դոլար է պետք։ Հավատում է, որ 2024 թվականի եթե ոչ գարնանը, ապա ամռանն արդեն Էվերեստի գագաթին այն դրոշն է բարձրացնելու, որի վրա գրված կլինեն բոլոր այն մարդկանց անուններն,ովքեր օգնեցին նպատակի իրագործմանը։
Լրահոս
0