Ուկրաինային ռազմական օգնության նոր խմբաքանակներ կտրվեն. Ֆրանսիայի արտգործնախարար

© Sputnik / Asatur YesayantsВстреча министров иностранных дел Армении и Франции Арарата Мирзояна и Катрин Колонны в расширенном составе (28 апреля 2023). Еревaн
Встреча министров иностранных дел Армении и Франции Арарата Мирзояна и Катрин Колонны в расширенном составе (28 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փարիզը ցանկանում է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն տա երկարաժամկետ հիմքով ամրապնդել դաշինքի աջակցությունն Ուկրաինային:
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ կուժեղացնեն ռազմական աջակցությունն Ուկրաինային, օգնության նոր մատակարարումներ են նախապատրաստվում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ Փարիզը կշարունակի ավելացնել Կիևին տրվող ռազմական օգնությունը:
«Մեր ցուցաբերած աջակցությունն ուղղված է նրան, որպեսզի մեր դաշնակիցների և գործընկերների հետ փոխգործակցությամբ ապահովենք այն կարիքները, որոնց մասին խոսում են ուկրաինական իշխանությունները։ Այս աջակցությունը շարունակվելու է և ուժեղանալու է: Նախապատրաստվում են ռազմական օգնության նոր մատակարարումներ»,- ասել է Կոլոննան RFI ռադիոկայանի եթերում։
Նախարարը հավելել է, որ Ֆրանսիան գործընկերների հետ միասին աշխատում է անվտանգության երաշխիքների սահմանման ուղղությամբ, որոնք կարող են Ուկրաինային տրամադրվել ոչ թե ՆԱՏՕ-ին նրա ինտեգրման գործընթացի փոխարեն, այլ դրան զուգահեռ: Իսկ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը, ըստ արտգործնախարարի, պետք է կոնկրետ բովանդակությամբ լցնի դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարը։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Վիլնյուսի գագաթնաժողովը հնարավորություն տա երկարաժամկետ հիմքով ամրապնդել դաշինքի աջակցությունն Ուկրաինային և հստակ բովանդակություն տա ՆԱՏՕ-ին նրա անդամագրման հեռանկարին»,-ընդգծել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
Լրահոս
0