Վաշինգտոնը ձգտում է երկարաձգել պատերազմն Ուկրաինայում․ Իրանի ԱԳՆ

© AFP 2023 / ATTA KENAREԻրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանի
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանի - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2023
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նասեր Քանանին գործարքն անվանել է ԱՄՆ ապակայունացնող գործողությունների ևս մեկ օրինակ։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու մասին ԱՄՆ-ի որոշումը վկայում է պատերազմն էլ ավելի բարդացնելու և երկարաձգելու Վաշինգտոնի կամքի մասին: ՏԵղեկությունը հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը` վկայակոչելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանիի խոսքերը։
Նասեր Քանանին այս գործարքն անվանել է Միացյալ Նահանգների ապակայունացնող գործողությունների, ինչպես նաև զենքի արտահանման ևս մեկ օրինակ, որը նպաստում է նոր սպանությունների և ավերածությունների իրականացմանը:
Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ ԱՄՆ–ն որոշում է կայացրել Ուկրաինային փոխանցել կասետային զինամթերք, որի օգտագործմանը դեմ Է ՄԱԿ-ը:
Լրահոս
0