https://armeniasputnik.am/20230710/mak-i-janqery-voch-mi-ardjunq-chen-tvel-lavrvovy-hacahatikajin-gvortsarqi-masin-62346175.html
«ՄԱԿ-ի ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել». Լավրովը` հացահատիկային գործարքի մասին
«ՄԱԿ-ի ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել». Լավրովը` հացահատիկային գործարքի մասին
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է «Սևծովյան նախաձեռնության» շուրջ ստեղծված իրավիճակը: 10.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-10T18:08+0400
2023-07-10T18:08+0400
2023-07-10T18:34+0400
ռուսաստան
հացահատիկ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
սերգեյ լավրով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/14/61442632_0:0:1600:901_1920x0_80_0_0_0c444fe4067f9c867b7acbc2b5493b64.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի` հացահատիկային գործարքի ռուսական մասի կատարման ուղղությամբ գործադրած ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ ակնկալում է հացահատիկի գործարքի շուրջ բանակցել Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը հույս էր հայտնել, որ «Սևծովյան նախաձեռնությունը» առնվազն երեք ամիսը մեկ երկարաձգվի: Իսկ ընդհանուր առմամբ մեխանիզմը, նրա կարծիքով, պետք է երկու տարով երկարաձգել։ՌԴ–ն բարի կամք դրսևորեց հացահատիկի գործարքի շուրջ բարդ բանակցություններից հետո. աղբյուրՍևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։Հացահատիկի գործարքի շուրջ շփումները շարունակվում են, շատ հարցեր բաց են մնում. Պեսկով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/14/61442632_0:0:1600:1201_1920x0_80_0_0_85c12e13e169db750c1a9e8732e34c92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, հացահատիկ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), սերգեյ լավրով
ռուսաստան, հացահատիկ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), սերգեյ լավրով
«ՄԱԿ-ի ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել». Լավրովը` հացահատիկային գործարքի մասին
18:08 10.07.2023 (Թարմացված է: 18:34 10.07.2023) ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է «Սևծովյան նախաձեռնության» շուրջ ստեղծված իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի` հացահատիկային գործարքի ռուսական մասի կատարման ուղղությամբ գործադրած ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է այդ փաթեթի (հացահատիկային գործարքի. խմբ.) ռուսական հատվածին, ապա դրա կետերից ոչ մեկը չի իրականացվել։ Մենք արդեն շատ ու շատ ամիսներ լսում ենք ՄԱԿ-ի քարտուղարության ներկայացուցիչներից, գլխավոր քարտուղարից, նրա տեղակալներից, որոնց հանձնարարված է զբաղվել դրանով, որ նրանք անհավանական ջանքեր են գործադրում... Այդ անհավատալի ջանքերն ընդհանրապես ոչ մի արդյունք չեն տվել»,- ասել է նախարարը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի ռազմավարական երկխոսության վեցերորդ փուլից հետո կայացած ասուլիսում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ ակնկալում է հացահատիկի գործարքի շուրջ բանակցել Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը հույս էր հայտնել, որ «Սևծովյան նախաձեռնությունը» առնվազն երեք ամիսը մեկ երկարաձգվի: Իսկ ընդհանուր առմամբ մեխանիզմը, նրա կարծիքով, պետք է երկու տարով երկարաձգել։
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:
Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։