https://armeniasputnik.am/20230710/rdn-chi-karvogh-dem-linel-turqiaji-ev-ukrainaji-haraberutjunneri-zargacmany-peskvov-62339766.html
ՌԴ–ն չի կարող դեմ լինել Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերությունների զարգացմանը. Պեսկով
ՌԴ–ն չի կարող դեմ լինել Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերությունների զարգացմանը. Պեսկով
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ի տարբերություն հավաքական Արևմուտքի մի շարք երկրների` Թուրքիան պահպանում է երկխոսությունը Ռուսաստանի հետ։ 10.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-10T16:05+0400
2023-07-10T16:05+0400
2023-07-10T16:06+0400
ռուսաստան
ուկրաինա
թուրքիա
դմիտրի պեսկով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/17/51739268_0:0:1601:901_1920x0_80_0_0_d85e607c897518372a9ca8d9c8eb668f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Մոսկվան չի կարող դեմ լինել Անկարայի և Կիևի հարաբերությունների զարգացմանը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Մեկնաբանելով «Ազով» (ՌԴ–ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) գումարտակի ղեկավարների փոխանցումը Կիևին` Պեսկովը դա պայմանավորվածությունների խախտում է անվանել։Միևնույն ժամանակ նա նշել է, որ Մոսկվան դա կքննարկի թուրքական կողմի հետ, գործընթացն արդեն սկսվել է։Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդուհանդերձ, ի տարբերություն հավաքական Արևմուտքի մի շարք երկրների` Թուրքիան պահպանում է երկխոսությունը Ռուսաստանի հետ և այն բարձր մակարդակի վրա պահում։ ՌԴ–ն օգտագործելու է երկխոսության այդ ալիքները իր դիրքորոշումները պարզաբանելու համար։«Դնեպրի» հատուկ նշանակության զորքը ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈւ գրոհիչները քողարկող զենքըՊեսկովը հիշեցրել է, որ «Ազովի» ղեկավարներին Կիևին փոխանցելուց հետո ՌԴ–ի և Թուրքիայի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով, և ավելացրել է` ՌԴ–ին և Թուրքիային սերտ, զարգացած, բազմակողմանի և փոխշահավետ հարաբերություններ են կապում, թեև որոշակի հարցեր կան, որոնց շուրջ տարաձայնություններ ունեն։Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերին «Ազովի» ղեկավարներ Պրոկոպենկոն, Պալամարն ու Վոլինսկին, ի թիվս այլոց, փոխանակվեցին ռուսաստանցի զինծառայողների հետ։ Պայմանագրի պայմանների համաձայն` այդ ընթացքում նրանք գտնվում էին Թուրքիայում։ 2023 թվականի հունվարին «Hurriyet» թերթը, հղում անելով թուրքական աղբյուրներին, հայտնեց, որ ազովականները մինչ այժմ գտնվում են Թուրքիայում, ինչը Ռուսաստանի պահանջն է եղել։ Նրանք ուկրաինական կողմին փոխանցվեցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախորդ շաբաթ օրը կայացած բանակցություններից հետո։Էրդողանն ասել է, թե ինչը կարող է հեշտացնել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին
ուկրաինա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/17/51739268_11:0:1434:1067_1920x0_80_0_0_869514ea17e3e8d224b662d420b66205.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, թուրքիա, դմիտրի պեսկով
ռուսաստան, ուկրաինա, թուրքիա, դմիտրի պեսկով
ՌԴ–ն չի կարող դեմ լինել Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերությունների զարգացմանը. Պեսկով
16:05 10.07.2023 (Թարմացված է: 16:06 10.07.2023) Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ի տարբերություն հավաքական Արևմուտքի մի շարք երկրների` Թուրքիան պահպանում է երկխոսությունը Ռուսաստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Մոսկվան չի կարող դեմ լինել Անկարայի և Կիևի հարաբերությունների զարգացմանը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միաժամանակ Թուրքիան` որպես ինքնիշխան պետություն, բացարձակ իրավունք ունի զարգացնելու հարաբերությունները ցանկացած երկրի հետ, այդ թվում` Ուկրաինայի։ Բայց, իհարկե, Թուրքիայի գործընկերը լինելով` մենք հույս ունենք, որ այդ հարաբերությունների զարգացումն ուղղված չի լինի մեր դեմ», –ասել է Պեսկովը լրագրողներին։
Մեկնաբանելով «Ազով» (ՌԴ–ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) գումարտակի ղեկավարների փոխանցումը Կիևին` Պեսկովը դա պայմանավորվածությունների խախտում է անվանել։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Մոսկվան դա կքննարկի թուրքական կողմի հետ, գործընթացն արդեն սկսվել է։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդուհանդերձ, ի տարբերություն հավաքական Արևմուտքի մի շարք երկրների` Թուրքիան պահպանում է երկխոսությունը Ռուսաստանի հետ և այն բարձր մակարդակի վրա պահում։ ՌԴ–ն օգտագործելու է երկխոսության այդ ալիքները իր դիրքորոշումները պարզաբանելու համար։
Պեսկովը հիշեցրել է, որ «Ազովի» ղեկավարներին Կիևին փոխանցելուց հետո ՌԴ–ի և Թուրքիայի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով, և ավելացրել է` ՌԴ–ին և Թուրքիային սերտ, զարգացած, բազմակողմանի և փոխշահավետ հարաբերություններ են կապում, թեև որոշակի հարցեր կան, որոնց շուրջ տարաձայնություններ ունեն։
Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերին «Ազովի» ղեկավարներ Պրոկոպենկոն, Պալամարն ու Վոլինսկին, ի թիվս այլոց, փոխանակվեցին ռուսաստանցի զինծառայողների հետ։ Պայմանագրի պայմանների համաձայն` այդ ընթացքում նրանք գտնվում էին Թուրքիայում։ 2023 թվականի հունվարին «Hurriyet» թերթը, հղում անելով թուրքական աղբյուրներին, հայտնեց, որ ազովականները մինչ այժմ գտնվում են Թուրքիայում, ինչը Ռուսաստանի պահանջն է եղել։ Նրանք ուկրաինական կողմին փոխանցվեցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախորդ շաբաթ օրը կայացած բանակցություններից հետո։