https://armeniasputnik.am/20230710/rus-masnagetnery-kognen-hajastanin-tvajin-tntesutjun-steghtselu-harcum-62280054.html
Ռուս մասնագետները կօգնեն Հայաստանին թվային տնտեսություն ստեղծելու հարցում
Ռուս մասնագետները կօգնեն Հայաստանին թվային տնտեսություն ստեղծելու հարցում
Հայաստանը կարող է օգտագործել ԵԱՏՄ-ի ներուժը զբոսաշրջության ոլորտի և ագրոհատվածի զարգացման համար, ինքն էլ կարող է միությանն առաջարկել իր բավական լավ զարգացած... 10.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-10T08:55+0400
2023-07-10T08:55+0400
2023-07-10T08:55+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
տնտեսություն
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/06/62190392_0:0:1600:901_1920x0_80_0_0_3d7f33bffe1cf807f299d4033ba51c83.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ռուսական կողմը «Թվային տնտեսություն» հարթակի միջոցով կօգնի Հայաստանին տնտեսության տարբեր ճյուղերում թվային փոխակերպման ռազմավարություն ստեղծել։ Ապագայում այն կարող է սինխրոնիզացվել ԵԱՏՄ անդամ երկրների ազգային ռազմավարությունների հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Թվային տնտեսություն» կազմակերպության միջազգային համագործակցության գծով փոխտնօրեն Անդրեյ Ֆիլիպովը։Այժմ հարթակը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների և գործարարների հետ, վերջնական նպատակն է պարզեցնել բիզնեսի վարումը:«Մենք գնում ենք հենց ԵԱՏՄ երկրներ և փորձում ենք կապեր և փոխգործակցություն հաստատել միության ներկայացուցիչների միջև։ Առաջարկում ենք այլ երկրների մեր գործընկերներին նույն տրամաբանությամբ աշխատել՝ համապատասխանաբար օգտագործելով մեր հնարավորություններն ու փորձը», - ասաց Ֆիլիպովը։Միության երկրներում թվային օրակարգի զարգացման հարցը վաղուց է դրված։ Այն արդեն ընթացքի մեջ է Ղրղզստանում, Ուզբեկստանում, հիմա հերթը Հայաստանինն է, հաջորդը Բելառուսն է։«Այս փուլում թվային տրանսֆորմացիա ենք հաստատում կոնկրետ երկրի ներսում, որից հետո միջտարածաշրջանային նախագծերի ձևաչափ կառաջարկվի», - հավելեց Ֆիլիպովը:ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր հետաքրքիր լուծումներ և տարբեր կարիքներ ունի, ուստի լոգիստիկայի, ապրանքների արտադրության և առաքման կարգավորման համար սինխրոնիզացիա է պետք։ Նա նշեց` հաշվի առնելով աշխարհագրական և մշակութային առանձնահատկությունները, կարելի է խաղադրույք կատարել ագրոարդյունաբերության, լոգիստիկայի և զբոսաշրջության վրա:Մասնագետի կարծիքով՝ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել իր կադրերով, գիտական բազայով և ծրագրավորողներով։ Միևնույն ժամանակ, հնարավորություն կա ԵԱՏՄ ներուժն օգտագործել զբոսաշրջության ոլորտի զարգացման համար` հաշվի առնելով, որ երկրների միջև վիզային ռեժիմ չի գործում:Ֆիլիպովը պարզաբանեց՝ նրանք համագործակցում են այն ընկերությունների հետ, որոնք արդեն գործնականում փորձ ունեն։ «Թվային տնտեսություն» կազմակերպության առաքելությունն է ճիշտ մարդկանց ծանոթացնել միմյանց հետ, իսկ հետո իրենք են որոշում աշխատանքի ձևաչափը։«Ձեռնարկությունների թվային փոխակերպում ասելով հասկանում ենք ողջ բիզնես գործընթացը` սպառողից մինչև գնորդ վաճառքի շղթան. դա նաև լոգիստիկայի, ապրանքների պահանջարկի, առաքման և մնացած ամեն ինչի հարց է»,-ասաց նա:Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ավելի ակտիվ օգտագործել թվային տնտեսության առավելությունները: Նա նշել էր, որ թվայնացումը ամուր հիմք է ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում անդամ պետությունների արդյունավետ ինտեգրման և փոխգործակցության համար:ԵԱՏՄ թվային անձնագրերի միասնական հարթակի մասին ՀՀ–ն որոշում կկայացնի մյուս շաբաթ. Տերյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/06/62190392_15:0:1438:1067_1920x0_80_0_0_f3fbecc768e7a37ad090e0140b2932a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն, հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն, հայաստան
Ռուս մասնագետները կօգնեն Հայաստանին թվային տնտեսություն ստեղծելու հարցում
Հայաստանը կարող է օգտագործել ԵԱՏՄ-ի ներուժը զբոսաշրջության ոլորտի և ագրոհատվածի զարգացման համար, ինքն էլ կարող է միությանն առաջարկել իր բավական լավ զարգացած գիտական բազան և ՏՏ ներուժը։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ռուսական կողմը «Թվային տնտեսություն» հարթակի միջոցով կօգնի Հայաստանին տնտեսության տարբեր ճյուղերում թվային փոխակերպման ռազմավարություն ստեղծել։ Ապագայում այն կարող է սինխրոնիզացվել ԵԱՏՄ անդամ երկրների ազգային ռազմավարությունների հետ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց «Թվային տնտեսություն» կազմակերպության միջազգային համագործակցության գծով փոխտնօրեն Անդրեյ Ֆիլիպովը։
Այժմ հարթակը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների և գործարարների հետ, վերջնական նպատակն է պարզեցնել բիզնեսի վարումը:
Ֆիլիպովը նշեց, որ «Թվային տնտեսություն» ազգային ծրագիրը բավականին լավ արդյունքներ է ցուցադրել Ռուսաստանում։ Անցյալ տարի որոշում է ընդունվել միջազգային մակարդակով թվային տնտեսության ոլորտի, առաջին հերթին՝ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության զարգացման մասին։
«Մենք գնում ենք հենց ԵԱՏՄ երկրներ և փորձում ենք կապեր և փոխգործակցություն հաստատել միության ներկայացուցիչների միջև։ Առաջարկում ենք այլ երկրների մեր գործընկերներին նույն տրամաբանությամբ աշխատել՝ համապատասխանաբար օգտագործելով մեր հնարավորություններն ու փորձը», - ասաց Ֆիլիպովը։
Միության երկրներում թվային օրակարգի զարգացման հարցը վաղուց է դրված։ Այն արդեն ընթացքի մեջ է Ղրղզստանում, Ուզբեկստանում, հիմա հերթը Հայաստանինն է, հաջորդը Բելառուսն է։
«Այս փուլում թվային տրանսֆորմացիա ենք հաստատում կոնկրետ երկրի ներսում, որից հետո միջտարածաշրջանային նախագծերի ձևաչափ կառաջարկվի», - հավելեց Ֆիլիպովը:
ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր հետաքրքիր լուծումներ և տարբեր կարիքներ ունի, ուստի լոգիստիկայի, ապրանքների արտադրության և առաքման կարգավորման համար սինխրոնիզացիա է պետք։ Նա նշեց` հաշվի առնելով աշխարհագրական և մշակութային առանձնահատկությունները, կարելի է խաղադրույք կատարել ագրոարդյունաբերության, լոգիստիկայի և զբոսաշրջության վրա:
Մասնագետի կարծիքով՝ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել իր կադրերով, գիտական բազայով և ծրագրավորողներով։ Միևնույն ժամանակ, հնարավորություն կա ԵԱՏՄ ներուժն օգտագործել զբոսաշրջության ոլորտի զարգացման համար` հաշվի առնելով, որ երկրների միջև վիզային ռեժիմ չի գործում:
Այժմ «Թվային տնտեսության» ներկայացուցիչները Հայաստանում ուսումնասիրում են արդյունաբերության թվայնացման և տարբեր բիզնես գործընթացների տրանսֆորմացիայի թրենդերը, քեյսերը։ Դրանից հետո նախատեսում են հայ գործընկերների հետ համատեղ առաջարկություններ անել, թե ինչ տեխնոլոգիաներ ներդնել և ինչ ուղղություններ զարգացնել։
Ֆիլիպովը պարզաբանեց՝ նրանք համագործակցում են այն ընկերությունների հետ, որոնք արդեն գործնականում փորձ ունեն։ «Թվային տնտեսություն» կազմակերպության առաքելությունն է ճիշտ մարդկանց ծանոթացնել միմյանց հետ, իսկ հետո իրենք են որոշում աշխատանքի ձևաչափը։
«Ձեռնարկությունների թվային փոխակերպում ասելով հասկանում ենք ողջ բիզնես գործընթացը` սպառողից մինչև գնորդ վաճառքի շղթան. դա նաև լոգիստիկայի, ապրանքների պահանջարկի, առաքման և մնացած ամեն ինչի հարց է»,-ասաց նա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ավելի ակտիվ օգտագործել թվային տնտեսության առավելությունները: Նա նշել էր, որ թվայնացումը ամուր հիմք է ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում անդամ պետությունների արդյունավետ ինտեգրման և փոխգործակցության համար: