Զգուշացե՛ք խարդախներից. նոր կիբեռհարձակում Telegram ալիքի վրա

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցTelegram
Telegram - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2023
Telegram
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգտատերերը ծանոթից նամակ են ստանում, որում խնդրանք է` անցնել հղումով և քվեարկել իրենց օգտին։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է Telegram-ում հարձակումների նոր ալիքի մասին: Telegram–ի իր ալիքում նա հայտնել է խարդախության մեխանիզմի մասին։ Օգտատերերը ծանոթից նամակ են ստանում, որում խնդրանք է` անցնել հղումով և քվեարկել իրենց օգտին։
«Դուք որոշում եք օգնել մարդուն, երկրորդ փուլում պահանջվում է լրացնել հեռախոսահամար: Եվ հետո կոդ է ուղարկվում, որպեսզի, ինչպես ասում են, «ձայնը» հաշվարկվի։ Իսկ իրականում Դուք հաքերին ուղարկում եք Telegram–ի մուտքի վերականգնման կոդը։ Կարճ ասած, եթե անեք այն, ինչ խնդրում են, կկորցնեք Ձեր օգտահաշիվը»,- նշել է մեդիափորձագետը։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ օգտահաշիվը պաշտպանելուն կօգնի երկշերտ պաշտպանություն ունենալը։ Հիշեցնում է` նույնիսկ այդ դեպքում պետք է զգոն լինել։
Լրահոս
0