Ադրբեջանն ապատեղեկություն է տարածել, թե կասեցրել է Արցախի ՊԲ-ի ամրաշինական աշխատանքները

© Photo : official site of MoD of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ–ն, ստահոդ հայտարարություններ տարածելով, ցանկանում է արդարացնել սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումները։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ադրբեջանն ապատեղեկություն է տարածել, թե այսօր կասեցրել է ՊԲ ստորաբաժանումների իրականացրած ամրաշինական աշխատանքները Արցախի Հանրապետության Ասկերանի, Քարվաճառի շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում Ասկերանի, Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները կասեցրել են ՊԲ ստորաբաժանումների իրականացրած ամրաշինական աշխատանքները, հերթական ապատեղեկատվությունն է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ Ադրբեջանի ՊՆ–ն, ստահոդ հայտարարություններ տարածելով, ցանկանում է արդարացնել սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումները։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը՝ կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Լրահոս
0