00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նոր ագրեսիայի սանձազերծման դեպքում ապավինում ենք Ֆրանսիայի աջակցությանը». Ալեն Սիմոնյան

© Photo : official site of the Parliament of RAԺերար Լարշեն և Ալեն Սիմոնյանը
Ժերար Լարշեն և Ալեն Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Ժերար Լարշեն և Ալեն Սիմոնյանը
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Ֆրանսիայի ամբողջ քաղաքական դաշտը համախմբող հայ–ֆրանսիական բարեկամությունը ձևավորվել է նաև Սենատի նախագահ Լարշեի ծանրակշիռ քաղաքական հեղինակության և անձնական ջանքերի շնորհիվ:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Հայաստանին: Այս մասին նա ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Կողմերն անդրադարձել են Սենատի նախաձեռնած և ընդունված, ԼՂ–իդեմ ադրբեջանա–թուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը բարձրաձայնող, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը վերաբերող բազմաթիվ բանաձևերի:
Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Լարշեին և Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության ավելի քան 170 խորհրդարանականներին հունիսի 12-ին «Լեռնային Ղարաբաղի ծրագրված վախճանը» և այդ տարածքի հայ բնակչության` ջարդերի ենթարկվելու վտանգը կանխելու վերաբերյալ հավաքական կոչի համար:
Սենատի նախագահն ի պատասխան արձագանքել է, որ երբևէ սովորություն չի ունեցել ստորագրելու բաց նամակներ, սակայն Հայաստանին և արցախահայությանը վերաբերող բաց նամակի առաջին ստորագրողներից է և պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Հայաստանին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու խորհրդարանների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությանը:
Ֆրանսիացի գործըկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հաղորդել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակից` անդրադառնալով Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով փաստացի շրջափակման մեջ գտնվող արցախահայերի իրավունքների իրացման անհնարինությանը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ ադրբեջանական ուժերը կրակի տակ են պահում սահմանամերձ գոտիները՝ հավելելով, որ ագրեսիայի սանձազերծման դեպքում ապավինում են Ֆրանսիայի և միջազգային այլ գործընկերների աջակցությանը:

Սենատի նախագահի հետ հանդիպումից առաջ հայկական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ազգային հարստություն համարվող հայտնի քաղաքական, ռազմական գործիչների, մտավորականների և հանրահռչակ գրողների պանթեոն, որտեղ հաջորդ տարվա փետրվարին նախատեսված է վերահուղարկավորել Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական «Պատվո լեգեոնի» հետմահու շքանշանակիր Միսաք Մանուշյանի աճյունը:
ՀՀ ԱԺ նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի պանթեոն տեղափոխելու նախաձեռնության ամենահետևողական հեղինակ, սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պիեռ Ուզուլիասին, որը ներկա է եղել հանդիպմանը: Այս առիթով Սենատի նախագահը նշել է, որ վերջերս է վերընթերցել Միսաք Մանուշյանի գնդակահարությունից առաջ կնոջն ուղղված լավատեսական նամակը, որը բնորոշում է հայ ժողովրդի ազատատենչությունը և նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին:
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-ին է մեկնել Ֆրանսիա։ 13-հոգանոց պատվիրակությունը Փարիզում կլինի մինչև հուլիսի 13-ը։
Լրահոս
0