https://armeniasputnik.am/20230711/hhn-karevvorum-ev-bardzr-e-gnahatum-jerm-haraberutjunnery-hndkastani-het-arshakjan-62390651.html
ՀՀ–ն կարևորում և բարձր է գնահատում ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Արշակյան
ՀՀ–ն կարևորում և բարձր է գնահատում ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Արշակյան
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում: 11.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-11T16:55+0400
2023-07-11T16:55+0400
2023-07-11T17:10+0400
հակոբ արշակյան
հայաստան
հնդկաստան
դեսպան
աչուտա սամանտա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/0b/62389671_0:0:800:451_1920x0_80_0_0_a258dae7309dfe3c1061755c5bf9bf2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր Աչուտա Սամանտայի և աշխատակազմի ղեկավար դոկտոր Վարուն Սուտրայի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ Աչուտա Սամանտայի այցը նույնպես կնպաստի երկու երկրների միջև կրթության ոլորտում նորանոր միջբուհական միջոցառումների և ծրագրերի իրականացմանը:ԱԺ նախագահի տեղակալի խոսքով` Հայաստանն ու Հնդկաստանն արդյունավետորեն համագործակցում են կրթության ոլորտում: Հնդիկ ուսանողները սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Հայաստանի ագրարային համալսարանում:Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքներին, Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Արշակյանը խոսել է Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին` նշելով, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ, և Հայաստանի կառավարությունը տարածաշրջանում խաղաղ օրակարգի քաղաքականություն է որդեգրել:ՀՀ-ն և Հնդկաստանը կհամագործակցեն թվային ծառայությունների ոլորտում. հուշագիր է ստորագրվել
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/0b/62389671_39:0:751:534_1920x0_80_0_0_b28ac552d214b2d351acb7162b974134.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հակոբ արշակյան, հայաստան, հնդկաստան, դեսպան, աչուտա սամանտա
հակոբ արշակյան, հայաստան, հնդկաստան, դեսպան, աչուտա սամանտա
ՀՀ–ն կարևորում և բարձր է գնահատում ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Արշակյան
16:55 11.07.2023 (Թարմացված է: 17:10 11.07.2023) Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր Աչուտա Սամանտայի և աշխատակազմի ղեկավար դոկտոր Վարուն Սուտրայի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ԱԺ մամուլի ծառայությունը։
Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ Աչուտա Սամանտայի այցը նույնպես կնպաստի երկու երկրների միջև կրթության ոլորտում նորանոր միջբուհական միջոցառումների և ծրագրերի իրականացմանը:
ԱԺ նախագահի տեղակալի խոսքով` Հայաստանն ու Հնդկաստանն արդյունավետորեն համագործակցում են կրթության ոլորտում: Հնդիկ ուսանողները սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Հայաստանի ագրարային համալսարանում:
Հնդկաստանի Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի (KIIT) և սոցիալական գիտության (KISS) համալսարանի հիմնադիր պրոֆեսոր Աչուտա Սամանտան իր հերթին կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցությունը, որն ուղղված է հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքներին, Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Արշակյանը խոսել է Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին` նշելով, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ, և Հայաստանի կառավարությունը տարածաշրջանում խաղաղ օրակարգի քաղաքականություն է որդեգրել: