Կոնդի բնակիչը հարևանի տանը բռնկված հրդեհից հետո առանց տանիքի է մնացել. ո՞վ է պատասխանատու

© Sputnik / provided by Artak SargsyanԿոնդ
Կոնդ - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատկան մարմիններն իրար վրա են գցում հրդեհի դեպքով քրեական վարույթ չնախաձեռնելու հարցը։ Քաղաքացին կասկածներ ունի, որ տարածքը դիտավորյալ են հրդեհել։
Երևանի Կոնդ թաղամասի բնակիչ Արտակ Սարգսյանը, որը նյութական խոշոր վնաս է կրել ավելի քան 2 ամիս առաջ հարևանի տանը բռնկված հրդեհի հետևանքով, չի կարողանում պատկան մարմիններից բացատրություն ստանալ, թե ինչու հրդեհի պատճառները բացահայտելու համար հետաքննություն չի անցկացվում, և թե ով է իրեն փոխհատուցում տալու։
© Sputnik / provided by Artak SargsyanԱրտակ Սարգսյանի տան տանիքը հրդեհից հետո
Сгоревшая крыша дома Артака Саркисяна - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2023
Արտակ Սարգսյանի տան տանիքը հրդեհից հետո

Ի՞նչ է տեղի ունեցել Կոնդում

2023 թվականի մայիսի 6-ին` ժամը 16։26-ին, ՆԳՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիմեոն Երևանցու փողոցի թիվ 73 տանը կից խոհանոցում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մարվել է ժամը 17։58-ին։ Այրվել է թիվ 73 տանը կից խոհանոցը՝ մոտ 60 ք․մ և Պարոնյան 36 հասցեում գտնվող` Արտակ Սարգսյանին պատկանող տան տանիքը և էլեկտրալարերը։
Կոնդում հրդեհ է. հայտարարվել է բարդության «ԲԻՍ 1» աստիճան
Դեպքի վայր ժամանած հրշեջները բնակիչներին հորդորել են ոչնչի ձեռք չտալ, սպասել հետաքննության արդյունքներին, որպեսզի պարզեն հրդեհի պատճառը։
Հրդեհից անցել է ավելի քան 2 ամիս, դեպքի վերաբերյալ, սակայն, նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։
© Sputnik / provided by Artak SargsyanԱրտակ Սարգսյանի տունը հրդեհից հետո
Сгоревшая крыша дома Артака Саркисяна - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2023
Արտակ Սարգսյանի տունը հրդեհից հետո

Արտակի «ոդիսականն» իրավապահ մարմիններում

Հրդեհից օրեր անց Արտակը սկսել է տարբեր գերատեսչությունների նամակներ գրել՝ հույսով, որ փոխհատուցում կստանա։
ՀՀ ՆԳՆ-ից Արտակ Սարգսյանին պատասխանել են, որ ՆԳՆ–ն պատճառված վնասի չափը հաշվարկելու գործառույթ չունի` ուղղորդելով այդ հարցով դիմել քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժին։
Քննչական կոմիտեում քաղաքացուն ասել են` իրենց նյութեր չեն տրամադրվել, որոնց հիման վրա կկարողանային քննություն սկսել` հորդորելով գնալ ոստիկանություն և գրավոր հաղորդում ներկայացնել։
Կոնդի վերակառուցման ժամանակ բնակիչների իրավունքները պետք է լինեն առաջնահերթ. Ավինյան
Ոստիկանությունում, սակայն, նրանից հանցագործության մասին հաղորդում չեն վերցրել` ուղղորդելով դիմումներ գրել ոստիկանության պետի և քննչական կոմիտեի նախագահի անուններով։
Հունիսի 23–ին Սարգսյանը գնացել է ոստիկանություն ու պնդել, որ իրենից հանցագործության մասին հաղորդում վերցնեն։ Հաղորդումը վերցրել են, սակայն սայլը տեղից դեռ չի շարժվում։

Ի՞նչ պատասխաններ ստացավ Sputnik Արմենիան իրավապահ մարմիններից

Հասկանալու համար, թե գործն ինչ ընթացք է ստանում, Sputnik Արմենիան գրավոր հարցումներ ուղարկեց տարբեր գերատեսչությունների։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հունիսի 23-ին Արտակ Սարգսյանի կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում ներկայացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քրեական վարույթ չի նախաձեռնվել:
«Քրեական վարույթ չնախաձեռնելու իրազեկումը` օրինականությունը ստուգելու նպատակով, ուղարկվել է հսկող դատախազին»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ գլխավոր դատախազությունից էլ պատասխանեցին, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության քննարկմանը:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությանն է փոխանցվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակը, որը Սարգսյանը գրել է մայիսի 26–ին։ Թե բողոքն ինչ ընթացք է ստացել, արձագանք չկա մինչ օրս։

Ի՞նչ են առաջարկում հարևանի տանը բռնկված հրդեհից նյութական վնաս կրած քաղաքացուն

Հունիսի 12–ին ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետի պաշտոնակատար Վարդան Մանուչարյանը, նույն վարչության փորձագետ Ռուբեն Խաչունցը և Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային բաժանմունքի փորձագետ Արտակ Մարտիրոսյանը կազմել են հրդեհի մասին ակտ, որում նշված է, որ հրդեհի պատճառած նյութական վնասը կարող է որոշվել ապրանքագիտական փորձաքննության իրականացման արդյունքում: Միաժամանակ նշվում է, որ «հրդեհի առաջացման հավանական պատճառը կարող է որոշվել հրդեհատեխնիկական փորձաքննության իրականացման արդյունքում»:
© Sputnik / provided by Artak SargsyanԱրտակ Սարգսյանի տունը հրդեհից հետո
Сгоревшая крыша дома Артака Саркисяна - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2023
Արտակ Սարգսյանի տունը հրդեհից հետո
Ստացվում է` քաղաքացուն առաջարկում են անկախ փորձագետ վարձել ապրանքագիտական և հրդեհատեխնիկական փորձաքննության իրականացման համար։
Միայն թե Սարգսյանի մոտ հարց է առաջանում` ո՞վ պետք է վճարի այդ փորձաքննության համար, և ինչպե՞ս պետք է դա կազմակերպվի այն դեպքում, երբ հարևանն անգամ թույլ չի տալիս, որ իր տուն լրագրող մտի, 1–2 հարց տա։
Նրանք հրաժարվում են փոխհատուցում տալ` հայտարարելով, որ քննություն չի իրականացվել և ոչ մեկն իրենց մեղավորությունը հրդեհի առաջացման մեջ չի ապացուցել։ Հարևանները նաև ակտիվ կերպով շինարարական աշխատանքներ են իրականացնում` վերացնելով հրդեհի հետևանքները։
Կոնդի հրդեհը մարվել է, բայց 2 շինություն, գույքի հետ միասին, մոխրացել է. լուսանկարներ
Հրդեհից հետո Արտակ Սարգսյանը կնոջն ու երեխաներին ուղարկել է աներոջ տուն։ Ինքը միայն գիշերով է տուն գալիս, քանի որ տանը ո՛չ էլեկտրաէներգիա կա, ո՛չ գազ։
Նա կասկածներ ունի, որ տարածքը դիտավորյալ հրդեհել են, հիմա էլ համագործակցում են պատկան մարմինների հետ, որպեսզի քրեական գործ չհարուցվի և ինքը ստիպված լինի իր տարածքը վաճառել։
Լրահոս
0