Մեկնարկել են Հատիսի գագաթին գտնվող ամրոցի պեղումները

© Photo : official site of MESCS of RA Հատիսի գագաթին գտնվող ամրոցի պեղումները
Հատիսի գագաթին գտնվող ամրոցի պեղումները - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Հատիսի գագաթին գտնվող ամրոցի պեղումները
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնաբերվել են տարբեր հնագիտական գտածոներ, այդ թվում` Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամ։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հատիս լեռան գագաթին հայտնաբերված ամրոցի տարածքում պեղումներ են կատարվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Պեղումների աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը։ Խմբի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ` Արթուր Պետրոսյանի և Ռոբերտո Դանի ղեկավարությամբ։ Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ հետազոտվող տարածքը բաժանվել է 10x10 մ չափերով քառակուսիների:
Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերվել են հնագիտական գտածոներ` տարբեր ժամանակաշրջանների խեցանոթներ, բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ օբսիդիանից, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամ։ Պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։
© Photo : official site of MESCS of RA Հատիսի ամրոցի պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները
Археологическая экспедиция Института археологии и этнографии НАН РА приступила к раскопкам в районе недавно обнаруженной крепости на горе Атис Котайкской области  - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Հատիսի ամրոցի պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները
Ամրոցը, որը հայտնի է նաև որպես Շամիրամի բերդ, գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Պատերի լայնությունը տատանվում է 2-4,5 մ տիրույթում, բարձրությունը՝ 1-3 մ միջև։ Կառուցված է բազալտի խոշոր և միջին չափերի անմշակ քարերով:
Հավելենք, որ պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարության ու«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջևկնքված հուշագրի հիմանվրա:
Լրահոս
0