00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը Երևանում ներկա է եղել Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման արարողությանը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը, Խորեն Հովհաննիսյանն ու Կարեն Գիլոյանը
Նիկոլ Փաշինյանը, Խորեն Հովհաննիսյանն ու Կարեն Գիլոյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Բաժանորդագրվել
Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the Prime Minister of RAԽորեն Հովհաննիսյանը մարզադպրոցի բացմանը
Премьер-министр Никол Пашинян присутствовал на церемонии открытия футбольной школы имени Хорена Оганесяна (11 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Խորեն Հովհաննիսյանը մարզադպրոցի բացմանը
Վարչապետը շրջել է մարզադպրոցով, ծանոթացել իրականացված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին:
«Կան մարդիկ, որոնք իրենք իրենց, իրենց ընտանիքին չեն պատկանում, այլ երկրին, ժողովրդին: Խորեն Հովհաննիսյանն այդ անուններից մեկն է»,–ասել է վարչապետը։
Նա համոզմունք է հայտնել, որ բազմաթիվ ծնողներ, երեխաներ, իմանալով «Խորեն Հովհաննիսյան» ակադեմիայի գոյության մասին, կշտապեն դպրոց։
© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Խորեն Հովհաննիսյանը
Премьер-министр Никол Пашинян присутствовал на церемонии открытия футбольной школы имени Хорена Оганесяна (11 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Նիկոլ Փաշինյանն ու Խորեն Հովհաննիսյանը
«Պարոն Հովհաննիսյան, կրկին շնորհակալ եմ Ձեր վաստակի, աշխատանքի համար, շնորհակալ եմ Ձեր պատրաստակամության համար, որ Դուք ամեն օր այստեղ պետք է հետևեք, թե երեխաներն ինչպես են զբաղվում ֆուտբոլով: Համոզված եմ, որ դա նոր որակ կբերի»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետը նաև նշել է, որ մարզադպրոցի բացմանը ներկա են մարդիկ, որոնց անվան մարզադպրոցների բացման առիթով կրկին հնարավորություն կլինի հավաքվել:
© Photo : official site of the Prime Minister of RAԽորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությունը
Премьер-министр Никол Пашинян присутствовал на церемонии открытия футбольной школы имени Хорена Оганесяна (11 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությունը
«Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն է կառուցվում Գյումրիում, Արթուր Աբրահամի մարզադպրոցի կառուցման ընթացքն է մեկնարկել Երևանում, Վիկ Դարչինյանի հետ աշխատանքային քննարկումների մեջ ենք: Քաղաքական որոշումը կա, մնում է շարունակությունն ապահովել: Սիմոն Մարտիրոսյանի դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտվում են, և նախնական պլանով օգոստոսին պետք է բացումը տեղի ունենա։ Շատ կարևոր որոշում ենք կայացրել` Ռոման և Մալխաս Ամոյանների մարզադպրոցը կառուցել Ալագյազ խոշորացված համայնքում: Այս պրոցեսը պետք է տեղի ունենա»,–ասել է նա։
© Photo : official site of the Prime Minister of RAԽորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի դաշտը
Премьер-министр Никол Пашинян присутствовал на церемонии открытия футбольной школы имени Хорена Оганесяна (11 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի դաշտը
Հավելենք, որ մարզադպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2022թ. գարնանը: Սա Երևանի Կենտրոն համայնքում զրոյից կառուցված և լեգենդար ֆուտբոլիստի անունը կրող առաջին մարզադպրոցն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ:
Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով:
© Photo : official site of the Prime Minister of RAԽորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի դաշտը
Премьер-министр Никол Пашинян присутствовал на церемонии открытия футбольной школы имени Хорена Оганесяна (11 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի դաշտը
Մարզադպրոցը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին. ունի արհեստական խոտածածկով բարձր որակի խաղադաշտ, ադմինիստրատիվ շենքը ներառում է ջեռուցման և օդափոխության համակարգ, լսարաններ, աշխատասենյակներ, հանդերձարաններ և մարզասրահ:
Լրահոս
0