https://armeniasputnik.am/20230711/pashinjany-zrucel-e-amn-petqartughari-het-qnnarkel-en-naev-lernajin-gharabaghi-tshgnazhamy-62397441.html
Փաշինյանը զրուցել է ԱՄՆ պետքարտուղարի հետ. քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը
Փաշինյանը զրուցել է ԱՄՆ պետքարտուղարի հետ. քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, այդ թվում` Բաքու-Ստեփանակերտ... 11.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-11T19:10+0400
2023-07-11T19:10+0400
2023-07-11T19:15+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
էնթոնի բլինկեն
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/09/60921488_0:1:3156:1776_1920x0_80_0_0_2dd7ec7ba36d4eada1a21b91b01d16f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացումը, անդրադարձել է այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունն այս պայմաններում սխալների սխալն է. Ավետ ԱդոնցՀեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Բլինկենն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի անհրաժեշտությունը:Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Ադրբեջանը կրկին փակել է Լաչինի միջանցքն անգամ Կարմիր խաչի մեքենաների համար
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/09/60921488_190:0:2921:2048_1920x0_80_0_0_9953566ad12ccddf039b98d7fb2259dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, էնթոնի բլինկեն, լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ
հայաստան, նիկոլ փաշինյան, էնթոնի բլինկեն, լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ
Փաշինյանը զրուցել է ԱՄՆ պետքարտուղարի հետ. քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը
19:10 11.07.2023 (Թարմացված է: 19:15 11.07.2023) Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, այդ թվում` Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացումը, անդրադարձել է այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Բլինկենն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի անհրաժեշտությունը:
Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։