Արմեն Գրիգորյանը ԱՄՆ–ում հանդիպել է Էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցչի հետ

© Photo : Facebook / ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of ArmeniaԱրմեն Գրիգորյանը հանդիպել է Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալ Քեթրին Հաֆֆի հետ
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալ Քեթրին Հաֆֆի հետ - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2023
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալ Քեթրին Հաֆֆի հետ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կողմերը քննարկել են ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալ Քեթրին Հաֆֆի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽՔ մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և նախանշել համագործակցության հնարավոր ուղիները:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում է հուլիսի 4-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ։
Լրահոս
0