00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Տիգրան Ավինյան
Մեզ պետք է մի ընկերություն, որն իր վրա կվերցնի կոյուղու ամբողջ ցանցի պատասխանատվությունը. Տիգրան Ավինյան
11:08
10 ր
Վիկտոր Մնացականյան
Խողովակի մեջ մտցված Գետառը մի օր կարող է դուրս գալ դրանից. Վիկտոր Մնացականյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը Սերժ Սարգսյանի փաստաբաններին թույլ չտվեց միանալ գործընկերների ակցիային

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյանի գործով դատական նիստ
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2023
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ միացել է փաստաբանների ակցիային և միջնորդություն է ներկայացրել դատարան` նիստը հետաձգելու մասին։ Դատախազն առարկություն ներկայացրեց։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբաններին թույլ չտվեց միանալ գործընկերների գործադուլին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ փաստաբանները հուլիսի 11-13–ը եռօրյա գործադուլ են սկսել։ Նրանք բողոքում են ոստիկանության բաժնում վերջին ամիսներին տեղի ունեցած բռնության դեպքերի դեմ։
Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ընթերցեց միջնորդությունը, որը նա նախօրեին ուղարկել էր դատարան։ Մասնավորապես, նա խնդրել էր հետաձգել հանդիպումը, քանի որ միացել է փաստաբանների գործադուլին։ Դատավորը, սակայն, այն չի դիտարկել, և դատական նիստի օրը չի փոխվել։ Մակինյանը կրկին խնդրեց հետաձգել հանդիպումը, սակայն մեղադրող կողմը համարեց, որ գործադուլը նիստը հետաձգելու պատճառ չէ և պահանջեց մերժել միջնորդությունը։ Դատավորը լսեց դատախազին և որոշեց, որ փաստաբանների գործադուլը բավարար պատճառ չէ նիստը հետաձգելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբանները հուլիսի 12-ին և 13-ին, հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց, կշարունակեն բողոքի ակցիան։
Նշենք, որ փաստաբանների ակցիաները մեկնարկեցին հունիսի 7-ին տեղի ունեցած դեպքից հետո, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։
Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։
Լրահոս
0