https://armeniasputnik.am/20230712/em-n-kvoch-e-anum-adrbejanin-apahvovelu-karmir-khachi-gvortsuneutjuny-lachini-mijancqvov-62469804.html
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Կարմիր խաչի գործունեությունը Լաչինի միջանցքով
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Կարմիր խաչի գործունեությունը Լաչինի միջանցքով
ԵՄ-ը հայտարարում է, որ վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի դերի իրագործմանը տարածաշրջանում։ 12.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-12T17:15+0400
2023-07-12T17:15+0400
2023-07-12T17:19+0400
կարմիր խաչ
արցախ
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
եվրամիություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/09/62312164_0:7:1601:907_1920x0_80_0_0_4e326c74b6dc3cea11403135e9f5255b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակի իր գործունեությունը Լաչինի միջանցքով և կանխի հնարավոր հումանիտար ճգնաժամը: Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել երեկ ծավալված իրադարձությունների ֆոնին։Երեկ Ադրբեջանը հայտարարել էր Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաները «մաքսանենգության փորձ» են արել։Ավելի ուշ ԿԽՄԿ–ն հայտարարություն տարածեց` նշելով, որ Լաչինի միջանցքի երկայնքով ԿԽՄԿ աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։ Իսկ տվյալ մեքենաների վարորդներ չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։ԵՄ-ի պաշտոնական հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ-ն հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի՝ Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպության գործողությունները։ԵՄ-ից նշում են, որ Լաչինի միջանցքի երկայնքով կոմիտեի աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա:ԵՄ-ն հայտարարում է նաև, որ վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/09/62312164_77:0:1501:1068_1920x0_80_0_0_f7962d91add5f62de07c9a553e69e703.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կարմիր խաչ, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, եվրամիություն
կարմիր խաչ, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, եվրամիություն
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Կարմիր խաչի գործունեությունը Լաչինի միջանցքով
17:15 12.07.2023 (Թարմացված է: 17:19 12.07.2023) ԵՄ-ը հայտարարում է, որ վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի դերի իրագործմանը տարածաշրջանում։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակի իր գործունեությունը Լաչինի միջանցքով և կանխի հնարավոր հումանիտար ճգնաժամը: Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը
հայտարարություն է տարածել երեկ ծավալված իրադարձությունների ֆոնին։
Երեկ Ադրբեջանը
հայտարարել էր Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաները «մաքսանենգության փորձ» են արել։
Ավելի ուշ ԿԽՄԿ–ն
հայտարարություն տարածեց` նշելով, որ Լաչինի միջանցքի երկայնքով ԿԽՄԿ աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։ Իսկ տվյալ մեքենաների վարորդներ չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։
ԵՄ-ի պաշտոնական հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ-ն հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի՝ Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպության գործողությունները։
«Կոմիտեն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց, ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ»,– ասված է հայտարարության մեջ։
ԵՄ-ից նշում են, որ Լաչինի միջանցքի երկայնքով կոմիտեի աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա:
ԵՄ-ն հայտարարում է նաև, որ վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։