Եթե դատարանը թույլ տա, Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողով կհրավիրեն օգոստոսի 1–ին. «Հրապարակ»

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Տոնոյանի գործով դատական նիստ
Դավիթ Տոնոյանի գործով դատական նիստ - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2023
Դավիթ Տոնոյանի գործով դատական նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախկին նախարարին հնարավորություն են տալու ընտրել՝ հանձնաժողովում հանդես գալ փակ ռեժիմով, թե ուղիղ եթերով։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Եթե դատարանը դրական արձագանքի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Տոնոյանը որոշել է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Նա միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր:
ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թերթին ասել է, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին, և պատրաստ են «բացառիկ հնարավորություն» տալ Տոնոյանին, որ իրենց արձակուրդի ընթացքում հյուրընկալվի հանձնաժողովում և իր ասելիքը բարձրաձայնի։
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է, որ Տոնոյանին հնարավորություն են տալու ընտրել՝ հանձնաժողովում հանդես գալ փակ ռեժիմով, թե ուղիղ եթերով, ինչպես արեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեպքում։
Նշենք, որ ԱԺ-ն հուլիսի 16-ին արձակուրդ է մեկնում։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որԴավիթ Տոնոյաննու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրն ևեթՏոնոյաննուԳալստյանըկալանավորվեցին։
Այս գործովմեղադրանք է առաջադրվելնաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Լրահոս
0