https://armeniasputnik.am/20230712/gumartaki-pvokhhramanatary-paterazmi-zhamanak-ishkhanazancutjun-e-arel-datakhazutjun-62458120.html
Գումարտակի փոխհրամանատարը պատերազմի ժամանակ իշխանազանցություն է արել. դատախազություն
Գումարտակի փոխհրամանատարը պատերազմի ժամանակ իշխանազանցություն է արել. դատախազություն
Զինվորականը մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել՝ հայտնելով, որ դիտարկվել են հակառակորդի տանկեր, որոնք հասնելու են իրենց ու ոչնչացնեն։ 12.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-12T16:51+0400
2023-07-12T16:51+0400
2023-07-12T16:52+0400
հրամանատար
քրեական գործ
հհ գլխավոր դատախազություն
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախյան պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/10/43590318_0:49:1601:949_1920x0_80_0_0_b18ec682ccbb13243e547bdbcfa60f17.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի 44–օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և տարածումը կանխելու փոխարեն մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել և հրամայել նահանջել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Ըստ գերատեսչության` հրաձգային գումարտակի հրամանատարը հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու փոխարեն դրսևորել է անգործություն և կատարել իշխանազանցություն:Այնուհետև, Մ.Պ.-ն հրամայել է անմիջապես նահանջել և առանց մարտ վարելու` դիրքի ամբողջ անձնակազմի հետ լքել է մարտական դիրքը և նահանջել:Արդյունքում՝ հակառակորդն անխոչընդոտ առաջացել և վերահսկողության տակ է վերցրել մարտական դիրքերը:2023 թվականի հունիսի 2-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Մ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։Հուլիսի 7-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/10/43590318_85:0:1508:1067_1920x0_80_0_0_ea0ee789ea0547b68865684d5d41fc0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հրամանատար, քրեական գործ, հհ գլխավոր դատախազություն, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ
հրամանատար, քրեական գործ, հհ գլխավոր դատախազություն, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ
Գումարտակի փոխհրամանատարը պատերազմի ժամանակ իշխանազանցություն է արել. դատախազություն
16:51 12.07.2023 (Թարմացված է: 16:52 12.07.2023) Զինվորականը մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել՝ հայտնելով, որ դիտարկվել են հակառակորդի տանկեր, որոնք հասնելու են իրենց ու ոչնչացնեն։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի 44–օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և տարածումը կանխելու փոխարեն մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել և հրամայել նահանջել: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ գերատեսչության` հրաձգային գումարտակի հրամանատարը հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու փոխարեն դրսևորել է անգործություն և կատարել իշխանազանցություն:
«Մասնավորապես, չունենալով զբաղեցրած N մարտական դիրքից նահանջելու վերաբերյալ գումարտակի հրամանատարի հրամանը՝ մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել՝ հայտնելով, որ դիտարկվել են հակառակորդի տանկեր, որոնք հասնելու են իրենց ու ոչնչացնեն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև, Մ.Պ.-ն հրամայել է անմիջապես նահանջել և առանց մարտ վարելու` դիրքի ամբողջ անձնակազմի հետ լքել է մարտական դիրքը և նահանջել:
Արդյունքում՝ հակառակորդն անխոչընդոտ առաջացել և վերահսկողության տակ է վերցրել մարտական դիրքերը:
2023 թվականի հունիսի 2-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Մ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։
Հուլիսի 7-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։