Խաղաղապահները հրադադարի 1 խախտում են արձանագրել ԼՂ Մարտունու շրջանում. ՌԴ ՊՆ

© Photo : Russian Peacekeepers missionԽաղաղապահ
Խաղաղապահ - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2023
Խաղաղապահ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի 1 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Արցախի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 09:00- ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։
Լրահոս
0