В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակոցի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել

© Sputnik / Ashot GevorgyanՍյունիքի Տեղ գյուղը
Սյունիքի Տեղ գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2023
Սյունիքի Տեղ գյուղը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակոցի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ե. Խ.-ն»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ երեկ ևս Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ–ն հայտնել էր, որ հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ՊՆ–ն կրկին ապատեղակատվություն է տարածել. Արցախի ՊԲ
Լրահոս
0