Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ

© Photo : official site of the MoD of RAАрмянский военнослужащий на боевой позиции
Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել է, թե իբր կասեցրել է ՊԲ ստորաբաժանումների ամրաշինական աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 13-ին` ժամը 11:15-ին և ժամը 14։10֊ին, ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբր կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` երեկ` հուլիսի 12-ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել էր հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։
Լրահոս
0