https://armeniasputnik.am/20230713/akademiakan-qaghaqum-arajnahert-knerarvi-4-khvoshvoracvats-buh-62715843.html
Ակադեմիական քաղաքում առաջնահերթ կներառվի 4 խոշորացված բուհ
Ակադեմիական քաղաքում առաջնահերթ կներառվի 4 խոշորացված բուհ
Հիմնարար գիտությունների, հասարակական և հումանիտար բնագավառների, ինչպես նաև բժշկական ուղղության բուհերն առաջին փուլում չեն տեղակայվի Ակադեմիական քաղաքում: 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T20:45+0400
2023-07-13T20:45+0400
2023-07-13T21:19+0400
ակադեմիական քաղաք
հհ կառավարություն
բուհ
ժաննա անդրեասյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/0d/62711802_0:91:1600:991_1920x0_80_0_0_9bb820c42a62d0f98bf0f1b69df83936.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ակադեմիական քաղաքում առաջնահերթ կներառվի 4 խոշորացված բուհ` տեխնոլոգիական, սպայական, կրթական, արվեստի ուղղություններով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ դասական ուղղությունը (հիմնարար գիտություններ, հասարակական և հումանիտար բնագավառներ) և բժշկական ուղղությունն առաջին փուլում չեն տեղակայվի Ակադեմիական քաղաքում:«Բովանդակային առումով դա ենթադրում է ռեֆորմ՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի շրջանակում։ Դրա արդյունքում առանձնացվել է 6 հիմնական ուղղություն, որոնցով պետք է խոշորացվեն բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները»,– ասել է նախարարը:Ժաննա Անդրեասյանի խոսքով` ակադեմիական քաղաքը պետք է դառնա ժամանակակից հետազոտական, նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, նաև ձեռք բերված գիտելիքն ու արդյունքները կառևտրայնացվեն:«Այն պետք է հանդես գա որպես ինտելեկտուալ և ժամանցի միջավայր, և պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքները: Այստեղ պետք է ունենանք նաև նորարարական և փորձարարական լուծումների համար անհրաժեշտ միջավայր, ինչպես, օրինակ՝ ագրարային ոլորտի փորձարարական ծրագրերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:Ակադեմիական քաղաքի տեղակայման հնարավոր վայրերի համար գերմանական GMP ընկերության հետ իրականացվում են նախագծային աշխատանքներ:Քննարկման արդյունքները վերջնական տեսքի կբերվեն և կներկայացվեն կառավարության հաստատմանը:Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/0d/62711802_179:0:1600:1066_1920x0_80_0_0_dac79fbeae81be006eddcc9383397d0a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ակադեմիական քաղաք, հհ կառավարություն, բուհ, ժաննա անդրեասյան
ակադեմիական քաղաք, հհ կառավարություն, բուհ, ժաննա անդրեասյան
Ակադեմիական քաղաքում առաջնահերթ կներառվի 4 խոշորացված բուհ
20:45 13.07.2023 (Թարմացված է: 21:19 13.07.2023) Հիմնարար գիտությունների, հասարակական և հումանիտար բնագավառների, ինչպես նաև բժշկական ուղղության բուհերն առաջին փուլում չեն տեղակայվի Ակադեմիական քաղաքում:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ակադեմիական քաղաքում առաջնահերթ կներառվի 4 խոշորացված բուհ` տեխնոլոգիական, սպայական, կրթական, արվեստի ուղղություններով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ դասական ուղղությունը (հիմնարար գիտություններ, հասարակական և հումանիտար բնագավառներ) և բժշկական ուղղությունն առաջին փուլում չեն տեղակայվի Ակադեմիական քաղաքում:
Նախարարը նաև նշեց, որ կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականը նախատեսում են միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ բարձրացնելով բարձրագույն կրթական համակարգի միջազգային հեղինակությունը և այլն:
«Բովանդակային առումով դա ենթադրում է ռեֆորմ՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի շրջանակում։ Դրա արդյունքում առանձնացվել է 6 հիմնական ուղղություն, որոնցով պետք է խոշորացվեն բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները»,– ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով` ակադեմիական քաղաքը պետք է դառնա ժամանակակից հետազոտական, նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, նաև ձեռք բերված գիտելիքն ու արդյունքները կառևտրայնացվեն:
«Այն պետք է հանդես գա որպես ինտելեկտուալ և ժամանցի միջավայր, և պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքները: Այստեղ պետք է ունենանք նաև նորարարական և փորձարարական լուծումների համար անհրաժեշտ միջավայր, ինչպես, օրինակ՝ ագրարային ոլորտի փորձարարական ծրագրերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը հանդես է գալու որպես ծրագրի իրականացման հիմնական գործակալ: Ակադեմիական քաղաքի վերաբերյալ կլինի առանձին օրենսդրական կարգավորում՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը:
Ակադեմիական քաղաքի տեղակայման հնարավոր վայրերի համար գերմանական GMP ընկերության հետ իրականացվում են նախագծային աշխատանքներ:
Քննարկման արդյունքները վերջնական տեսքի կբերվեն և կներկայացվեն կառավարության հաստատմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։