Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի հետ

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
Արմեն Գրիգորյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԽ քարտուղարն ամերիկացի պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի հետ: Տեղեկությունը հրապարակվել է ԱԽ–ի ֆեյսբուքյան էջում։
«Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցության վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում է հուլիսի 4-ից։
Նա արդեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերի, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանտա Փաուերի հետ։
Լրահոս
0