https://armeniasputnik.am/20230713/ngn-n-arajarkum-e-parzecnel-1in-angam-qaghaqaciakan-hrazen-dzerq-berelu-mekhanizmy-62562991.html
ՆԳՆ-ն առաջարկում է պարզեցնել 1–ին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու մեխանիզմը
ՆԳՆ-ն առաջարկում է պարզեցնել 1–ին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու մեխանիզմը
Օրենքի փոփոխությունը կկանոնակարգի ոչ միայն անմիջականորեն զենքի, այլև դրա բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև զինամթերքի շրջանառությունը: 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T13:32+0400
2023-07-13T13:32+0400
2023-07-13T13:39+0400
զենք
օրենք
աժ (ազգային ժողով)
ներքին գործերի նախարարություն (նգն)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1072/97/10729773_0:0:1600:901_1920x0_80_0_0_3160a1872eb3041ed796ac881c2ceaed.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի-Sputnik. Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ենթադրում է մի շարք փոփոխություններ զենքի ձեռբերման կանոններում։Հարցը զեկուցող ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ընդունվել է դեռ 2022 թվականի հոկտեմբերին, ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից, բայց օրենքի ավելի սահուն կիրառումը ապահովելու նպատակով անդրադարձ է կատարվել որոշ կարգավորումների որոնք լավարկման կարիք ունեն։Խնդիրը միայն արտոնագիրը չէ. «Զենքի մասին» օրենքը տեխնիկապես թերի էՄասնավորապես, օրենքի փոփոխությունը կկանոնակարգի ոչ միայն անմիջականորեն զենքի, այլև դրա բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև զինամթերքի շրջանառությունը:Երկրորդ փոփոխությունը վերաբերում է այն մարդկանց, որոնք հրազեն են ձեռք բերելու առաջին անգամ։ Գործող օրենքով` զենք ձեռք բերելուց առաջ քաղաքացիները պետք է կառավարության երաշխավորած ռազմամարզական կազմակերպություններերից մեկում հանձնեին զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ։Ի թիվս այլ փոփոխությունների՝ հայ սպաներին դաշույնով պարգևատրել կարող է այժմ նաև Հայաստանի պաշտպանության նախարարը, մինչ այդ նման իրավասություն ուներ միայն վարչապետը։
https://armeniasputnik.am/20230426/sahmanamerdz-gjugheri-bnakichnern-anpashtpan-en-mnum-zenqi-masin-hh-orenqi-riskery-58782642.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1072/97/10729773_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0ace202e99dc72abac7b9a76a607309d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
զենք, օրենք, աժ (ազգային ժողով), ներքին գործերի նախարարություն (նգն)
զենք, օրենք, աժ (ազգային ժողով), ներքին գործերի նախարարություն (նգն)
ՆԳՆ-ն առաջարկում է պարզեցնել 1–ին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու մեխանիզմը
13:32 13.07.2023 (Թարմացված է: 13:39 13.07.2023) Օրենքի փոփոխությունը կկանոնակարգի ոչ միայն անմիջականորեն զենքի, այլև դրա բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև զինամթերքի շրջանառությունը:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի-Sputnik. Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ենթադրում է մի շարք փոփոխություններ զենքի ձեռբերման կանոններում։
Հարցը զեկուցող ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ընդունվել է դեռ 2022 թվականի հոկտեմբերին, ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից, բայց օրենքի ավելի սահուն կիրառումը ապահովելու նպատակով անդրադարձ է կատարվել որոշ կարգավորումների որոնք լավարկման կարիք ունեն։
Մասնավորապես, օրենքի փոփոխությունը կկանոնակարգի ոչ միայն անմիջականորեն զենքի, այլև դրա բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև զինամթերքի շրջանառությունը:
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է այն մարդկանց, որոնք հրազեն են ձեռք բերելու առաջին անգամ։ Գործող օրենքով` զենք ձեռք բերելուց առաջ քաղաքացիները պետք է կառավարության երաշխավորած ռազմամարզական կազմակերպություններերից մեկում հանձնեին զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմամարզական կազմակերպությունների հարցը պետք է այլ օրենքի շրջանակներում մանրակրկիտ քննարկման առարկա դառնա, առաջարկում ենք օրենքից հանել այդ կազմակերպություններին վերաբերող դրույթները, բայց պահպանել քննություններ հանձնելու կանոնը, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ձեռք բերել առաջին քաղաքացիական հրազենը ավելի պարզեցված ընթացակարգով»,– ասաց նա։
Ի թիվս այլ փոփոխությունների՝ հայ սպաներին դաշույնով պարգևատրել կարող է այժմ նաև Հայաստանի պաշտպանության նախարարը, մինչ այդ նման իրավասություն ուներ միայն վարչապետը։