00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը և Ռուբինյանը տարածաշրջանային խնդիրներ են քննարկել Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին
Բաժանորդագրվել
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում անվտանգային իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Փաշինյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Թոբիաս Լինդներին:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին:
Փաշինյանը կարևորել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ որոշումն Ադրբեջանի կողմից կատարելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն աջակցությունը:
«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու գործում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Գերմանիայի ԱԳ պետնախարարն ընդգծել է, որ իր երկրի կառավարության պատրաստակամ է Հայաստանի հետ համագործակցել տարբեր ուղղություններով, ինչպես նաև օժանդակել ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը:
ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։
© Photo : official site of the Parliament of RAԳերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդները հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ
Вице-спикер Национального собрания РА Рубен Рубинян принял делегацию, возглавляемую госминистром МИД Германии Тобиасом Линднером (13 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդները հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուբեն Ռուբինյանն իր հերթին ևս ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման հարցում կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում` Գերմանիայի դերակատարությունը:
Անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հիշեցնենք, որ Թոբիաս Լինդներն այսօր հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ:
Լրահոս
0