Ուկրաինան դուրս է եկել 2011թ–ին ՌԴ-ի հետ կնքած համաձայնագրից

© AP Photo / Felipe DanaԿիև
Կիև - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
Կիև
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. հոկտեմբերի 18-ին:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ուկրաինան դուրս է եկել ուկրաինա-ռուսական պետական սահմանին անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների համատեղ վերահսկողության մասին ՌԴ-ի հետ համաձայնագրից: Այս մասին հայտնել է Գերագույն ռադայում երկրի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի Գերագույն ռադան հիմք է ընդունել կառավարության օրենքի նախագիծը` Ուկրաինայի նախարարների կաբինետի և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ուկրաինա-ռուսական պետական սահմանին անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների համատեղ վերահսկողության իրականացման գործում համագործակցության մասին համաձայնագրի գործողության դադարեցման մասին (թիվ 0192 ռեեստր)», - ասել է Մելնիչուկը:
Նա հստակեցրել է, որ նշված համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին։
Ղրիմյան ունիվերսալ դեսանտային նավերը Ка-65 «Մինոգա» տախտակամածային ուղղաթիռներ կստանան
Լրահոս
0