Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում 82 մմ տրամաչափի ականանետ է կիրառել

© Sputnik / Aram NersesyanԱկանանետ
Ականանետ - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական կողմում կորուստներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ադրբեջանական կողմն արցախում դարձյալ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ–ի մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք` այսօր` ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ, իսկ 11:00-ի սահմաններում բացի հրաձգային զենքերից կիրառել էր նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ–7 նռնականետ։
Լրահոս
0