https://armeniasputnik.am/20230714/inchu-en-dzerbakalvel-vitali-balasanjann-u-nra-vordin-manramasner-62723246.html
Ինչու են ձերբակալվել Վիտալի Բալասանյանն ու նրա որդին. մանրամասներ
Ինչու են ձերբակալվել Վիտալի Բալասանյանն ու նրա որդին. մանրամասներ
Վիտալի Բալասանյանի ձերբակալության պատճառը հայտնել է փաստաբանը, իսկ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Արցախի հերոսի որդու նկատմամբ հարուցված քրեական... 14.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-14T10:44+0400
2023-07-14T10:44+0400
2023-07-14T10:52+0400
արցախ
ձերբակալություն
վիտալի բալասանյան
որդի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/07/27461950_0:107:1280:828_1920x0_80_0_0_991354049f34606e5939f8c37925578a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վիտալի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում ձերբակալել են Վիտալի Բալասանյանին, նրա որդուն և քեռորդուն: Ըստ տեղեկությունների` գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տանը։ Մինչ այդ 40 րոպե խուզարկություն են իրականացրել Բալասանյանի տանը։Մարտիրոսյանի խոսքով` Վիտալի Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունն էլ հայտարարություն է տարածել Վիտալի Բալասանյանի որդու նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։Ըստ գերատեսչության` Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին (Վիտալի Բալասանյանի որդուն. խմբ.) ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով։ԱՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով (վարկը ոչ նպատակային օգտագործելը) հարուցվել է քրեական գործ:Նշվում է, որ գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:Հիշեցնենք` 2023թ–ի փետրվարի 14–ին հայտնի դարձավ, որ Արցախում քրեական գործ է հարուցվել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ։ Քրեական գործն առնչվում է Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/07/27461950_84:0:1220:852_1920x0_80_0_0_8b6ccdc75a3102e871cdf8fabc532096.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ձերբակալություն, վիտալի բալասանյան, որդի
արցախ, ձերբակալություն, վիտալի բալասանյան, որդի
Ինչու են ձերբակալվել Վիտալի Բալասանյանն ու նրա որդին. մանրամասներ
10:44 14.07.2023 (Թարմացված է: 10:52 14.07.2023) Վիտալի Բալասանյանի ձերբակալության պատճառը հայտնել է փաստաբանը, իսկ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Արցախի հերոսի որդու նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վիտալի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Արցախում ձերբակալել են Վիտալի Բալասանյանին, նրա որդուն և քեռորդուն: Ըստ տեղեկությունների` գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տանը։ Մինչ այդ 40 րոպե խուզարկություն են իրականացրել Բալասանյանի տանը։
«Բալասանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասի կասկածանքով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ)»,– նշել է փաստաբանը:
Մարտիրոսյանի խոսքով` Վիտալի Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունն էլ հայտարարություն է տարածել Վիտալի Բալասանյանի որդու նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։
Ըստ գերատեսչության` Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին (Վիտալի Բալասանյանի որդուն. խմբ.) ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով։
«Մինչդեռ փոխառու Ա..Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս»,– նշված է հաղորդագրությունում։
ԱՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով (վարկը ոչ նպատակային օգտագործելը) հարուցվել է քրեական գործ:
Նշվում է, որ գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:
Հիշեցնենք` 2023թ–ի փետրվարի 14–ին
հայտնի դարձավ, որ Արցախում քրեական գործ է հարուցվել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ։ Քրեական գործն առնչվում է Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։