Իրանում չեզոքացվել է մաքսանենգների 4 խմբավորում, առգրավվել է ավելի քան 2,4 տոննա թմրանյութ

© AP Photo / VAHID SALEMIՈստիկաններ. արխիվային լուսանկար
Ոստիկաններ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Ոստիկաններ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ավելի քան 2416 կիլոգրամ ափիոն է հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում մաքսանենգների չորս խմբավորում է չեզոքացվել, գործողության ընթացքում առգրավվել է ավելի քան 2,4 տոննա թմրանյութ։ Այս մասին հայտարարել է նահանգի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին։
«Լայնածավալ հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են թմրանյութերի առևտրով զբաղվողների տեղաշարժի հնարավոր ուղիները և թմրանյութերի խմբաքանակների տեղափոխման ծրագրված ժամանակը… Սահմանապահները, ընդգրկվելով մի քանի օպերատիվ խմբերի և քողարկված խմբերի կազմում, վերահսկողության տակ են վերցրել պահանջվող տարածքները։ «Մահվան դիլերների» հետ զինված հակամարտության ընթացքում վերջին մեկ օրում կատարված չորս առանձին գործողությունների արդյունքում թմրանյութերի մաքսանենգների չորս հանցախմբեր են ձերբակալվել»,- ասել է նա։
Իրանի հարավում ձերբակալել են մաֆիայի միջազգային ցանցի ղեկավարին
Գուդարզիի խոսքով՝ սահմանապահներին հաջողվել է հայտնաբերել ավելի քան 2416 կիլոգրամ ափիոն տեսակի թմրամիջոց։
Գեներալը հայտնել է նաև, որ այս դեպքի առնչությամբ բերման են ենթարկվել երկու մաքսանենգներ, առգրավվել են անլար սարքեր և մեծ քանակությամբ զենք–զինամթերք։
Իսպանիայում թմրավաճառների հանցավոր ցանց է չեզոքացվել. ձերբակալվել է 9 բրիտանացի
Լրահոս
0