Խորհրդարանական դիվանագիտության դերը կարևոր է. Միրզոյանը հանդիպել է Նատալի Օլիվեյրային

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Նատալի Օլիվեյրան
 Արարատ Միրզոյանն ու Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Նատալի Օլիվեյրան - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի տեսլականը
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի ու Պորտուգալիայի երկկողմ օրակարգի առաջմղման գործում կարևոր է։ Այս առումով կարևոր է նաև երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը, փոխայցերն ու հնարավոր նախաձեռնությունները: Այս մասին են խոսել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Նատալի Օլիվեյրան հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Քաղաքական երկխոսությանը զուգահեռ կարևորվել են տնտեսական, առևտրային, կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումների օրակարգն ու այս ուղղությամբ հաստատված արդյունավետ համագործակցությունն ու առաջընթացը:
Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի տեսլականը, ինչպես նաև Ադրբեջանի կողից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:
«Ընդգծվել է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրներին լուծումներ տալու Ադրբեջանի քաղաքականության անընդունելիությունը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներով ամրագրված՝ Լաչինի միջանցքի բացման հրամայականը»,–հայտնում են ԱԳՆ–ից:
Նշենք, որ նույն հարցերի շուրջ Միրզոյանը զրուցել է նաև Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ:
© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվան
Министр иностранных дел РА Арарат Мирзоян встретился с председателем Ассамблеи Португалии Аугустусом Сантушем Силвой (14 июля 2023). Лиссабон  - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Արարատ Միրզոյանն ու Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվան
Հիշեցնենք` պաշտոնական այցով Լիսաբոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցեր է քննարկել Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ:
Լրահոս
0