Նովոսիբիրսկի մարզում կայծակի հարվածից անչափահաս է մահացել

© Public domain/ American Public Power AssociationԿայծակ. արխիվային լուսանկար
Կայծակ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Կայծակ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները, անհրաժեշտ փորձաքննություններ են նշանակվել։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Նովոսիբիրսկում կայծակի հարվածից 16-ամյա դեռահաս է մահացել, ևս մեկ երեխա էլ հիվանդանոցում է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Նովոսիբիրսկի մարզի քննչական կոմիտեի քննչական վարչությանը։

«Քննիչները պարզել են, որ հուլիսի 13-ին Ալեքսանդրովկա գյուղի անտառածածկ տարածքում երկու անչափահաս ամպրոպի ժամանակ թաքնվել են ծառի տակ։ Ավելի ուշ հայտնաբերվել է 16-ամյա դեռահասի մարմինը` էլեկտրահարման հետքերով, իսկ այնտեղ գտնվող 13-ամյա տղային հիվանդանոց են տեղափոխել նմանատիպ վնասվածքներով»,– ասված է հաղորդագրությունում։

Քննչական բաժնում ստուգում է իրականացվում անչափահասի մահվան փաստով
Պարզվում են դեպքի հանգամանքները, անհրաժեշտ փորձաքննություններ են նշանակվել։
Գեղարքունիքում կայծակի հարվածից մարդ է մահացել
Լրահոս
0