00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական օղակները չեն գործակցում կառուցապատողների հետ. Գրիգորյանը` ոլորտի սթրեսների մասին

© Sputnik / Aram NersesyanՇինարարություն
Շինարարություն - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Բաժանորդագրվել
Կառուցապատողները շինթույլտվության կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքի պատասխանները պետական հատվածից ստանում են օրենսդրորեն սահմանված ժամկետները 5-10 անգամ գերազանցող ուշացումներով, ինչը մեծ վնաս է հասցնում բիզնեսին և ներդրումային միջավայրին։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացում ժամկետների աննկարագրելի խախտումներ կան, ինչը բիզնեսի համար վտանգներ է ստեղծում և ներդրումային գրավչության տեսանկյունից վնասում կանխատեսելիությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը` անդրադառնալով ոլորտի խնդիրներին։
«Մարդիկ դիմում են շինթույլտվության կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար, պատասխանները ստանում են օրենսդրորեն սահմանված ժամկետները 5-10 անգամ գերազանցող ուշացումով։ Հերիք չէ` պատասխանները ուշացումով են ստացվում, դրան գումարվում են անհիմն մերժումները կամ ինչ–ինչ թերությունների մատնանշումը։ Սրանք լուրջ խնդիրներ ու ռիսկեր են կառուցապատողների համար»,– վստահեցրեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` իրենց ասոցիացիան փորձում է ամենօրյա կապի մեջ գտնվել թե՛ ԱԺ–ի, թե՛ կառավարության գործընկերների հետ` լուծելու խնդիրները։
«Պետք է արձանագրեմ, որ վերջին մեկ–երկու ամսվա ընթացքում շատ դժվար է ստացվում նրանց հետ կոմունիկացիան, փոխգործակցությունը. անընդհատ սթրեսային, շոկային գործընթացներ են տեղի ունենում»,– պատմեց նա։
Մեծ են դժգոհությունները հատկապես վերջերս Երևան քաղաքի ավագանու ընդունած տեղական տուրքերի, վճարների մասին որոշումից, ըստ որի` սահմանվում է տեղական վճար ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար։ Սա, ըստ Գրիգորյանի, բիզնեսի համար անկախատեսելի իրավիճակ է ստեղծում, մանավանդ, որ այս որոշումը տարածվում է ոչ միայն նոր սկսվող, այլև ընթացքի մեջ գտնվող բիզնեսների համար։
ԱԺ-ն սահմանափակեց կառուցապատողների հասանելիությունը գնորդի վճարած գումարներին
Գուրգեն Գրիգորյանը հիշեցնում է, որ քաղաքաշինական ծրագրերը, որպես կանոն, իրականացվում են բանկերից ներգրավված կորպորատիվ վարկերով, իսկ քաղաքաշինական թույլտվությունների ժամկետների էական ուշացումները ֆինանսական լրացուցիչ միջոցներ են պահանջում կառուցապատողներից։
Արդյունքում ոլորտում ներդրումային գրավչությունը սկսում է նվազել, իսկ կառուցապատողների մոտ ծագած խնդիրներն ուղղակիորեն սկսում են ազդել տվյալ նորակառույցների բնակիչների վրա։
«Հավատացեք` կառուցապատողները ցանկանում են րոպե առաջ ավարտել շենքը, ստանալ ավարտական ակտը, բնակիչների հետ կնքել սեփականության իրավունքի փոխանցման ակտեր։ Դիմում են քաղաքային իշխանություններին` ավարտական ակտը ստանալու համար, ու այդ պահից սկսվում են ամիսներ տևող ձգձգումները, շատ հաճախ` անհարկի մերժումները»,– նկատեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահը։
Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գնագոյացմանը, ապա Գրիգորյանի խոսքով` դա պայմանավորված է ոչ միայն շինանյութերի համաշխարհային գների բարձրացմամբ, այլև հատկապես ռուս ռելոկանտների ներհոսքով։
Հայաստանյան կառուցապատման ոլորտում կա՞ն արդյոք ռուս ներդրողներ, նա դժվարացավ պատասխանել` նշելով, որ չի բացառվում, որ նրանք հանդես են գալիս հայ գործընկերների հետ միասին` հայկական կապիտալով։
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Քաղաքացիական օրենսգրքում» առաջարկել է փոփոխություններ կատարել, որոնցով կկարգավորվի կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացը։
Դոլարի անկումը բացասաբար է անդրադարձել կառուցապատողների վրա. կարող է դեֆիցիտ առաջանալ
Ըստ նախագծի` բազմաբնակարան շենքերի կառուցապատման ոլորտում քիչ չեն դեպքերը, երբ կառուցապատողը սահմանված ժամկետում ավարտին չի հասցնում շինարարությունը։ Հաճախ ֆորսմաժորի պատճառաբանությամբ է երկարաձգվում շինարարության ավարտը։
Նախագծով 2024 թվականից կառուցապատողի հատուկ հաշվին առկա ֆինանսական միջոցների 30%-ը պետք է սառեցվի, 70%-ը կարող է դառնալ հասանելի։ 2025 թվականից 50%–ն է սառեցվելու։ Սա, ըստ օրենսդրական փոփոխության, էապես կմեղմի առկա ռիսկերը և խթան կլինի, որպեսզի կառուցապատողն արագ ավարտի շինարարությունը։ Օրենքի այս փոփոխությունները կքննարկվեն ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանում։
Լրահոս
0