https://armeniasputnik.am/20230714/teghi-e-unecel-gerineri-ev-anhajt-kvorats-andzanc-harcervov-zbaghvvogh-handznazhvoghvovi-nisty-62745200.html
Տեղի է ունեցել գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը
Տեղի է ունեցել գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը
Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են ծնողների հետ աշխատանքային կարգով հանդիպումներ անցկացնել։ 14.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-14T16:57+0400
2023-07-14T16:57+0400
2023-07-14T16:59+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայ գերիներ, անհետ կորածներ
գերի
անհետ կորած
հանձնաժողով
նիստ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/0e/62741757_0:68:1300:799_1920x0_80_0_0_4c349f48cddd5d764c68b564f1d30e2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը հավանություն է տվել Անհայտ կորած անձանց, գերիների վերաբերյալ հայեցակարգին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։44-օրյա պատերազմից հետո գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձՆշվում է, որ նիստին քննարկվել են անհայտ կորելու հանգամանքների շուրջ տարվող քննության արդյունքները, տուժողների, ինչպես նաև ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ տարվող աշխատանքները:Առանձին հարցեր հանգամանալից քննարկելու նպատակով նիստի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հանձնաժողովի առանձին անդամների և ծնողների խմբի միջև աշխատանքային կարգով հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ, որոնց արդյունքները պետք է ներկայացվեն հանձնաժողովին:Գերիների, պատանդների և անհետ կորածների ծնողների դիմումներով ՊՆ–ում կզբաղվեն հատուկ մարդիկՆշենք, որ հերթական նիստին մասնակցել են նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, անհայտ կորած անձանց ընտանիքների շահերը ներկայացնող մի խումբ ծնողներ և հարազատներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/0e/62741757_72:0:1228:867_1920x0_80_0_0_176943dc1c0b54f32eeab96dc8ed8f61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայ գերիներ, անհետ կորածներ, գերի, անհետ կորած, հանձնաժողով, նիստ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայ գերիներ, անհետ կորածներ, գերի, անհետ կորած, հանձնաժողով, նիստ
Տեղի է ունեցել գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը
16:57 14.07.2023 (Թարմացված է: 16:59 14.07.2023) Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են ծնողների հետ աշխատանքային կարգով հանդիպումներ անցկացնել։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը հավանություն է տվել Անհայտ կորած անձանց, գերիների վերաբերյալ հայեցակարգին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ նիստին քննարկվել են անհայտ կորելու հանգամանքների շուրջ տարվող քննության արդյունքները, տուժողների, ինչպես նաև ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ տարվող աշխատանքները:
«Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաև պատասխանել են ծնողների, հարազատների կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերվում էին բռնի անհետացած անձանց ճակատագրին, միջազգային ատյաններում նրանց դեպքերը պատշաճ ներկայացնելու կարևորությանը, կատարվելիք աշխատանքներին, անհայտ կորչելու հանգամանքների շուրջ ՀՀ քննչական կոմիտեի կողմից կատարվող քննությանը, ծնողների ներգրավվածությանը գործընթացին, ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ կապված խնդիրներին»,– ասված է հաղորդագրությունում։
Առանձին հարցեր հանգամանալից քննարկելու նպատակով նիստի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հանձնաժողովի առանձին անդամների և ծնողների խմբի միջև աշխատանքային կարգով հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ, որոնց արդյունքները պետք է ներկայացվեն հանձնաժողովին:
Նշենք, որ հերթական նիստին մասնակցել են նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, անհայտ կորած անձանց ընտանիքների շահերը ներկայացնող մի խումբ ծնողներ և հարազատներ: