https://armeniasputnik.am/20230714/vitali-balasanjany-kmna-dzerbakalvats-datarany-merzhel-e-pastabani-bvoghvoqy-62741326.html
Վիտալի Բալասանյանը ձերբակալված կմնա. դատարանը մերժել է փաստաբանի բողոքը
Վիտալի Բալասանյանը ձերբակալված կմնա. դատարանը մերժել է փաստաբանի բողոքը
Արցախի հերոսի ձերբակության իրավաչափության հետ կապված բողոք էր ներկայացվել դատարան։ 14.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-14T16:14+0400
2023-07-14T16:14+0400
2023-07-14T16:22+0400
վիտալի բալասանյան
ձերբակալություն
արցախ
դատարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/448/76/4487648_0:19:1600:919_1920x0_80_0_0_75f3f254775c02a9daf296a872400972.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված։ Տեղեկությունը հայտնում է Վիտալի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։Փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բալասանյանի ձերբակալության իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան։Հիշեցնենք` Վիտալի Բալասանյանին, նրա որդուն և քեռորդուն ձերբակալել են հուլիսի 13-ին Արցախում: Ըստ տեղեկությունների` գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տանը։ Մինչ այդ 40 րոպե խուզարկություն են իրականացրել Բալասանյանի տանը։Բալասանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասի կասկածանքով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/448/76/4487648_0:0:1420:1065_1920x0_80_0_0_11c55b82f22c687834ce6ccaae4ab2bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վիտալի բալասանյան, ձերբակալություն, արցախ, դատարան
վիտալի բալասանյան, ձերբակալություն, արցախ, դատարան
Վիտալի Բալասանյանը ձերբակալված կմնա. դատարանը մերժել է փաստաբանի բողոքը
16:14 14.07.2023 (Թարմացված է: 16:22 14.07.2023) Արցախի հերոսի ձերբակության իրավաչափության հետ կապված բողոք էր ներկայացվել դատարան։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված։ Տեղեկությունը հայտնում է Վիտալի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բալասանյանի ձերբակալության իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան։
«Ներկայացված բողոքը դատարանը մերժել է»,– գրել է նա
ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` Վիտալի Բալասանյանին, նրա որդուն և քեռորդուն
ձերբակալել են հուլիսի 13-ին Արցախում: Ըստ տեղեկությունների` գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տանը։ Մինչ այդ 40 րոպե խուզարկություն են իրականացրել Բալասանյանի տանը։
Բալասանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասի կասկածանքով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։