Ադրբեջանական կողմը կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՊՆ

© Photo : Facebook / Վահրամ ՊողոսյանԱրցախ. արխիվային լուսանկար
Արցախ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2023
Արցախ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանական կողմը քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակ է բացել հուլիսի 15-ին` ժամը 09:50–ի սահմաններում»,– նշում է ՊՆ–ն` հերքելով Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը։
Գերատեսչությունն ընդգծում է` Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15- ին ժամը 10։00-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
«Ադրբեջանի ՊՆ-ն այսկերպ փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ»,– ասված է Արցախի ՊՆ–ի հաղորդագրությունում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք` երեկ` հուլիսի 14–ին` ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել էր հրադադարը' կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ, իսկ 11:00-ի սահմաններում, բացի հրաձգային զենքերից, կիրառել էր նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ–7 նռնականետ։
Լրահոս
0