00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կարգավորել է օգտագործած ձեթի արտահանումը ԵՄ, բայց խնդիրները չի լուծել

© Sputnik / Asatur YesayantsՕգտագործած ձեթի վերամշակումը
Օգտագործած ձեթի վերամշակումը - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2023
Օգտագործած ձեթի վերամշակումը
Բաժանորդագրվել
Հայաստանում օգտագործված ձեթը չեն օգտահանում, ու ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտ չկա։ Թե ուր է անհետանում սննդի կետերում օգտագործվող ձեթը՝ պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Կարտոֆիլի ֆրի, հավի թևիկներ կամ կարկանդակներ. Հայաստանի հանրային սննդի կետերում սրանք ամենահաճախակի պատվերներից են: Բայց քչերն են մտածում, թե ինչ ձեթով է այս ամենը պատրաստվում։ Օրինակ, եթե ձեզ մատուցել են կիտրոնագույն կարտոֆիլ, ապա ձեթը, որի մեջ այն տապակել են, թարմ է։ Շագանակագույնը հին (մի քանի անգամ օգտագործված) ձեթի ցուցանիշ է։ Ո՞վ է հետևում դրան Հայաստանում և ո՞րն է ձեթի թափոնների վտանգը։

Օրենք չկա

Հայաստանի հանրային սննդի բազմաթիվ կետերում արագ սնունդ պատրաստելու համար օգտագործվող ձեթը լավագույն դեպքում փոխվում է շաբաթական երկու անգամ։ Այնուամենայնիվ, կան հաստատություններ, որոնց համար հին ձեթով պատրաստելը նորմա է։ Նման կետերը շատ են ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Կարող եք մեղադրել հաստատությունների սեփականատերերին, բայց խնդիրն ավելի խորն է. պետությունը չի վերահսկում տապակելու համար օգտագործվող ձեթի որակը և օգտագործելուց հետո դրա ոչնչացումը:
Հայաստանում կա «Թափոնների մասին» օրենք, սակայն դրա մեջ օգտագործված յուղի վերաբերյալ կետ չկա։ Ըստ այդմ, ոչ ոք պետական մակարդակով չի զբաղվում օգտագործված յուղի հեռացման կամ պահպանման գործընթացով։
© Sputnik / Asatur YesayantsՊավել Օգանեզով
Сооснователь и временно исполняющий обязанности директора компании Bio Oil Павел Оганезов - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Պավել Օգանեզով
Այս գործառույթը մասամբ իր վրա է վերցրել Bio Oil մասնավոր ընկերությունը. այն միակն է Հայաստանում, որ ունի ISCC EU հավաստագիր՝ ձեթի հավաքման համար։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին, սակայն 2023 թվականից կարողացել է կարգավորել օգտագործված յուղի հավաքումն ու արտահանումը։
Bio Oil-ի համահիմնադիր և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Օգանեզովը Հայաստանում օգտագործված յուղի հետ կապված իրավիճակը ծայրահեղ լուրջ է համարում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա պարզաբանեց, որ քանի դեռ ձեռներեցները չունեն օրենսդրություն և բարձր սոցիալական պատասխանատվություն, հարցը չի լուծվի։
2023 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում ձեռնարկությունն արդեն արտահանել է ավելի քան 90 տոննա օգտագործված ձեթ։ Ղեկավարությունը պնդում է, որ իրենց կողմից ձեռք բերված ոչ մի լիտր օգտագործված արտադրանք չի կորել, ամեն ինչ ուղարկվել է ԵՄ տարբեր երկրներ ուտիլիզացիայի համար:

Հավաքման գործընթացը

Հասարակական սննդի ձեռնարկություններում միշտ մեծ քանակությամբ օգտագործված ձեթ է մնում: Այն չի կարող օգտագործվել անասունների և թռչունների կերերի արտադրության մեջ: Խստիվ արգելվում է լցնել կոյուղու մեջ, ծառերի տակ կամ պարզապես հողի մեջ, բայց Հայաստանում դա անում են։
Շատերը ձեթը չեն հանձնում վերամշակման։ Այս պահին Bio Oil-ը օգտագործված ձեթ է գնում Երևանի, Վանաձորի, Գյումրիի մի քանի հարյուր սննդի կետերից: Առաջիկայում դրան կմիանան Ծաղկաձորի, Սևանի ռեստորաններն ու սրճարանները, ինչպես նաև Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերի մի շարք հաստատություններ:
«Միջին հաշվով, մեզ հետ համագործակցող հաստատությունների 90%-ը ամսական վաճառում է 10-ից 20 կգ օգտագործված ձեթ: Կան մարդիկ, որոնց հետ մենք պայմանագիր ունենք, բայց նրանք դեռ ոչ մի գրամ չեն վաճառել։ Իսկ կան այնպիսիք, որոնք ամսական մինչեւ մեկ տոննա են հանձնում», - ասաց Օգանեզովը։
Հայաստանում, մոտավոր հաշվարկներով, ամսական կարող է ավելի քան 50 տոննա օգտագործված բուսական յուղ արտադրվել։ Օգանեզովը պարզաբանեց, որ սննդի պատրաստման համար բուսական յուղի բազմակի օգտագործումն արգելվում է, քանի որ տաքացնելիս յուղն օքսիդանում է, դրա մեջ կուտակվում են չափից շատ տապակված մթերքների մանր մասնիկներ, որոնք էլ իրենց հերթին վերածվում են քաղցկեղածին նյութերի, ինչը հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների զարգացման:
Մի քանի անգամ տապակելու դեպքում սննդի փոքր մասնիկները մնում են ճարպաջեռոցի յուղի մեջ, այն պղտորվում է և մգանում, համը փոխվում է: Ձեթի մեջ տաքացնելիս արտադրվում են ազատ ճարպաթթուներ՝ քաղցկեղածին նյութեր, մուտագեններ և առողջության համար վտանգավոր այլ նյութեր։ Որքան երկար է օգտագործվում ճարպաջեռոցը, այնքան բարձր է դրանց խտությունը:
Սակայն թե ուր է գնում այդ երկրորդային մթերքը, եթե այն այն օգտահանման չեն հանձնում՝ պաշտոնապես հայտնի չէ։ Օգանեզովը նշեց, որ մի շարք երկրներում օգտագործված ձեթը վերամշակվում է և վերածվում վառելիքի։ Մաքրելուց հետո ձեթը կարելի է օգտագործել որպես երկրորդային հումք, օրինակ՝ բիոդիզել կամ լաքանյութերի և ներկանյութերի արտադրության մեջ։

Ի՞նչ վնաս է տալիս օգտագործված բուսական յուղը

Օգտագործված յուղի հավաքման գործընթացը բավականին աշխատատար է: Հավաքման կետ այն մտնում է սննդի թափոնների հետ միասին։ Այնտեղ յուղը ֆիլտրում են սննդի մնացորդներից։ Աշխարհի մի շարք երկրներում սննդի արդյունաբերության մեջ բուսական յուղի կրկնակի օգտագործումն արգելվում է՝ քաղցկեղածին նյութերի մեծ քանակի պատճառով։
Հայաստանում որոշ բնապահպաններ պնդում են, որ խնդիրն առաջին հերթին ոչ թե բնապահպանական է, այլ բժշկական։ Որովհետև շրջակա միջավայր այնպիսի քանակությամբ արդյունաբերական թափոններ և վնասակար յուղեր են մտնում, որ օգտագործված բուսական յուղից վնասը դրա համեմատ աննշան է: Խոսքը, օրինակ, ավտոլվացման կետերից եկող աղտոտիչների, ծանր միացությունների մասին է։
© Sputnik / Asatur YesayantsՕգտագործած ձեթի վերամշակումը
Отработанное растительное масло, поступившее в пункт сбора - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Օգտագործած ձեթի վերամշակումը
Իսկ ահա առողջության տեսանկյունից վնասը զգալի է․ յուղի կրկնակի օգտագործումը կարող է զանազան բորբոքային գործընթացներ առաջացնել օրգանիզմում, առաջին հերթին՝ աղեստամոքսային համակարգի հիվանդություններ։ Քաղցկեղածին նյութը, որն առաջանում է յուղը մի քանի օգտագործելու դեպքում, տարբեր հիվանդություններ է առաջացնում, այդ թվում՝ ուռուցքներ, աթերոսկլերոզ, երակների խցանում։
Հարկ է հիշեցնել, որ Հայաստանում գրանցված մահերի կեսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով, երկրորդ տեղում նորագոյացություններն են, այդ թվում՝ չարորակ: Վերջին տարիներին այս ցուցանիշը 50%-ով աճել է։ Մահվան ամենատարածված պատճառների շարքում երրորդ տեղը զբաղեցնում են շնչառական համակարգի հիվանդությունները։

Ինչպիսի՞ն է կառավարության դիրքորոշումը

Ըստ մի շարք երկրների փորձի՝ օգտագործված յուղը շրջակա միջավայր արտանետելու գործընթացի համար պատասխանատու է Բնապահպանության նախարարությունը, հանրային սննդի կետերում յուղի երկրորդային օգտագործման վերահսկողության համար՝ տեսչական մարմինը, վերահսկողության քաղաքականության մշակման համար պատասխանատու են առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունները։ Մենք մի շարք հարցումներ ուղարկեցինք՝ պարզելու համար, թե ինչպիսին է դրությունը Հայաստանում։
Արդյունքում պարզվեց, որ պրոֆիլային կառույցները՝ Բնապահպանության նախարարությունն ու տեսչական մարմինը, օրենսդրության բացակայության պատճառով չեն զբաղվում խնդրով (ինչի մասին արդեն գրել ենք)։ Էկոնոմիկայի նախարարությունում, որին նույնպես հարցեր էինք ուղղել, չցանկացան պարզաբանել, թե տարեկան բուսական յուղի քանի տոննա թափոն է վերամշակվում։ Բայց փաստացի հերքեցին, որ վերամշակված յուղն օգտագործվում է կենդանիների կերի արտադրության համար։ Այդ նպատակով օգտագործվում է միայն քուսպը։
© Sputnik / Asatur Yesayants

Օգտագործած ձեթի հավաքման կետում

Օգտագործած ձեթի հավաքման կետում - Sputnik Արմենիա
1/4

Օգտագործած ձեթի հավաքման կետում

© Sputnik / Asatur Yesayants

Պավել Օգանեզով

Պավել Օգանեզով - Sputnik Արմենիա
2/4

Պավել Օգանեզով

© Sputnik / Asatur Yesayants

Օգտագործած ձեթի հավաքման կետում

Օգտագործած ձեթի հավաքման կետում - Sputnik Արմենիա
3/4

Օգտագործած ձեթի հավաքման կետում

© Sputnik / Asatur Yesayants

Սննդային մնացորդներ

Սննդային մնացորդներ - Sputnik Արմենիա
4/4

Սննդային մնացորդներ

1/4

Օգտագործած ձեթի հավաքման կետում

2/4

Պավել Օգանեզով

3/4

Օգտագործած ձեթի հավաքման կետում

4/4

Սննդային մնացորդներ

Հայաստանում 168 տոննա բուսական յուղ է արտադրվում, հիմնականում՝ կտավատի սերմից, համակցված կերերում դրանից ստացված քուսպը 15-25% է կազմում:
Մասնագետները նշում են, որ առանց օրենսդրական փոփոխությունների իրավիճակն անհնար է շտկել։ Հաստատությունների սեփականատերերի բարի կամքն ու նախաձեռնողականությունը այս դեպքում բավարար չեն։
Լրահոս
0