https://armeniasputnik.am/20230715/inch-en-qnnarkel-pashinjany-alievn-u-mishely-manramasner-62799426.html
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը. մանրամասներ
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը. մանրամասներ
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ։ 15.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-15T18:50+0400
2023-07-15T18:50+0400
2023-07-15T19:01+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
բրյուսել
շառլ միշել
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/0f/62795641_0:206:3070:1934_1920x0_80_0_0_6af06a08228608662963b849267d0114.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ»,–տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:Նշենք, որ Փաշինյանը Բրյուսել է մեկնել երեկ` հուլիսի 14-ին։ Եռակողմ հանդիպումից առաջ վարչապետն առանձին հանդիպում է ունեցել Միշելի հետ և նրան փոխանցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը:Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/0f/62795641_159:0:2890:2048_1920x0_80_0_0_57f4c9d2bb5c7fee8561d3329e366937.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, բրյուսել, շառլ միշել
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, բրյուսել, շառլ միշել
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը. մանրամասներ
18:50 15.07.2023 (Թարմացված է: 19:01 15.07.2023) Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` քննարկվել են նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ»,–տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար
հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։