Մեծամորի ատոմակայանը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ատոմակայան
Հայաստանի ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2023
Հայաստանի ատոմակայան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱԷԿ–ն ազդարարում է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման ավարտը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանի ատոմակայանը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին. թիվ 2 էներգաբլոկը գործարկվել է նախանշված ժամանակից շուտ։ Տեղեկությունը հրապարակվել է ՀԱԷԿ–ի ֆեյսբուքյան էջում։
«ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2023-ի (ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգում) ծրագրով նախատեսված էր հուլիսի 18-ին՝ ժ․ 24։00-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 4 օր շուտ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այսօր` ժամը 02։08-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 04։30-ին նաև 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին։ Դրանով հայտարարվել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման ավարտը։
Այժմ կայանն աշխատում է բնականոն ռեժիմով 380ՄՎտ հզորությամբ՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ:
Հիշեցնենք` մայիսի 5-ին՝ ժամը 01:45–ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 75 օր տևողությամբ։ Աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավվել էին ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեցող մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից և այլ երկրներից:
Վերանորոգման գործընթացն իրականացվել է ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետների վերահսկողության ներքո:
Լրահոս
0