00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շառլ Միշելն աջակցում է Ադրբեջանի` Աղդամով հումանիտար միջանցք տրամադրելու առաջարկին

© Photo : Screenshot / European UnionՇառլ Միշել
Շառլ Միշել - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2023
Շառլ Միշել
Բաժանորդագրվել
Արցախի իշխանություններն անընդունելի են համարել ադրբեջանական կողմի առաջարկը` պնդելով Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևոր է համարում Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։ Այս մասին եվրոպացի դիվանագետը հայտարարեց այսօր Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո։
Նա նշեց, որ օրակարգում ընդգրկված հարցերի շարքում առանձին անդրադարձ է արվել Ղարաբաղի հայ բնակչության և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Միշելը շեշտեց` ներկայիս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է և չի բխում որևէ մեկի շահերից։
Երկու երկրների առաջնորդների հետ քննարկվել են հնարավոր այն քայլերը, որոնք կօգնեն իրավիճակը վերադարձնել բնականոն հուն։
«Ես ընդգծել եմ դեպի Լաչին տանող ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի՝ Աղդամի միջոցով հավասարապես մարդասիրական մատակարարումներ իրականացնելու պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ երկու կողմերի մարդասիրական մատակարարումները՝ բնակչության կարիքները բավարարելու համար»,– հայտարարեց Շառլ Միշելը։
Նա նաև ողջունեց Լաչինի միջանցքով Կարմիր խաչի բժշկական տարհանումների վերսկսումը։
Նշենք, որ ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի` Աղդամով հումանիտար միջանցքի առաջարկը, այն անընդունելի էր համարել։ Նա շեշտել էր, որ պետք է վերաբացվի Լաչինի միջանցքը։
Հիշեցնենք` այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը: Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության` հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Լրահոս
0