00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չստացվող փռշտոցն ու Ջիգարխանյանի հուժկու ապտակը. զրույց Գիքորի դերակատարի հետ

© Sputnik / Aram NersesyanԱլբերտ Ղուլինյան
Ալբերտ Ղուլինյան - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2023
Բաժանորդագրվել
«Գիքորը» ֆիլմի նկարահանումներից ավելի քան 4 տասնամյակ անց Sputnik Արմենիայի թիմն այցելել է Դսեղ` Գիքորի դերակատարի հետ հայտնի ճանապարհներով անցնելու և զրուցելու մեծ կինոյի ու նրա առաջին ու վերջին մեծ դերի մասին։
Ինչպե՞ս եղավ, ինչո՞ւ հենց դուք, իսկապե՞ս սոված էիք... Սրանք հարցեր են, որոնց Թումանյանի Գիքորին մարմնավորած Ալբերտ Ղուլինյանը հազար անգամ պատասխանել է, բայց առանց տրտնջալու, բարի ժպիտը դեմքին նորից է պատասխանում։ Ձեռքի տակ է պահում իր պատմությունները լրացնող լուսանկարների մաշված ալբոմը։ Դրանցում ինքն է` 11-ամյա Ալբերտ–Գիքոը` հայ կինոյի մեծերի հետ։
© Sputnik / Aram Nersesyan

Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանը

Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանը - Sputnik Արմենիա
1/7

Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանը

© Sputnik / Aram Nersesyan

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից - Sputnik Արմենիա
2/7

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

© Sputnik / Aram Nersesyan

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից - Sputnik Արմենիա
3/7

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

© Sputnik / Aram Nersesyan

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից - Sputnik Արմենիա
4/7

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

© Sputnik / Aram Nersesyan

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից - Sputnik Արմենիա
5/7

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

© Sputnik / Aram Nersesyan

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից - Sputnik Արմենիա
6/7

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

© Sputnik / Aram Nersesyan

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից - Sputnik Արմենիա
7/7

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

1/7

Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանը

2/7

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

3/7

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

4/7

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

5/7

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

6/7

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

7/7

Ալբերտ Ղուլինյանի արխիվային լուսանկարներից

Ինչո՞ւ ինքը

1981 թվականն էր։ Գիքորի դերի համար ամբողջ հանրապետության տարածքից ֆիլմի ստեղծագործական թիմը ընտրել էր 7 տարբեր տղաների։ Գլխավոր հերոսի որոնումները նաև Թումանյանի ծննդավայր Դսեղ էին բերել։
© Sputnik / Aram Nersesyan Դսեղից բացվող համայնապատկերը
Альберт Гулинян показывает пейзажи Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Դսեղից բացվող համայնապատկերը
«Ճանապարհով որ անցնում են, ինձ են տեսնում, ասում են` էս ինչ նայվածք է, աչքերը լրիվ լոռեցու են։ Էդ ժամանակ Սոս Սարգսյանը («Գիքորը» ֆիլմում Գիքորի հոր` Համբոյի դերակատարը,–խմբ.) առաջին հարցը տվեց, ասաց` ինչ ես կարդացել, ասացի` «Գիքորը» պատմվածքը։ Ասում են նաև, թե հարցրել են` ո՞ր դասարանում ես սովորում, ասել եմ` մեր դասարանում։ Բայց ես տենց բան չեմ հիշում։ Մի խոսքով` հավաքեցին բոլորիս, մի փոքր դրվագով հանդես եկանք. մեկը Լենինականից (այժմ` Գյումրի,–խմբ.) էր, մյուսը` Երևանից, ամենքն իրենց բարբառով խոսեցին։ Ես էլ։ Սոսն ասեց` էս է, որ կա, ընտրել ենք»,– պատմում է Ալբերտը, հետո առաջարկում այդ օրերի մասին մանրամասները դռան շեմին նստած հորից իմանալ։
© Sputnik / Aram NersesyanԳիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանը
Исполнитель роли Гикора в одноименном фильме режиссера Сергея Исраеляна (Арменфильм, 1982г) Альберт Гулинян показывает альбом с архивными фотографиями - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանը
«Սոսը եկավ, ֆուտբոլի դաշտից հանեց էրեխուն, դատավորին ասեց` փոխարինող գտի, որ խաղը շարունակի։ Եկան մեր տուն, օղորմածիկ հերս ասեց` գործ չունեք, էդ մի երեխաթիքեն ա։ Գիտեր թե` գեշ բան ա, ասեցի` երեխա ա, թող գնա, մի բան կսովորի»,– միանգամից վրա է բերում 84-ամյա Ռոլանդ Ղուլինյանը։
© Sputnik / Aram NersesyanՌոլանդ Ղուլինյան
Дедушка Роланд - папа Альберта Гулиняна  - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Ռոլանդ Ղուլինյան
Ի վերջո, ծնողներին հաջողվում է համոզել պապին։ Ու սկսվում է 4 քույրերի մինուճար եղբոր մեծ ճամփորդությունը։

Փռշտալը չէր ստացվում

«Ռեժիսորի բնավորությունը պետք է մի քիչ ջղայն լինի»,–ասում է Ալբերտը, որը ռեժիսոր Սերգեյ Իսրայելյանին հենց այդպիսին է հիշում։ Ի տարբերություն նրա` ֆիլմի գեղարվեստական ղեկավար Հենրիկ Մալյանը փափուկ բնավորություն ուներ։
© Sputnik / Aram NersesyanԱլբերտ Ղուլինյանը Գիքորի աղբյուրի մոտ
Альберт Гулинян на тропе к Роднику Гикора - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Ալբերտ Ղուլինյանը Գիքորի աղբյուրի մոտ
«Որ ինչ–որ դրվագ չէր ստացվում, Մալյանն ականջիս ասում էր` Ալբերտ ջան, սենց կանես, ու վռազ ստացվում էր։ Իսրայելյանը ջղայնանում էր։ Ինքը բնավորությամբ լավ մարդ էր, բայց իր գործի բնույթն էր այդպիսին»։
Ամենադժվար տեսարաններից մեկը, որ ոչ մի կերպ չէր ստացվում, գյուղացիներին հանդիպելիս փռշտալու տեսարանն էր։
«Դերասանական մեծ վարպետություն էր պետք։ Դե, չէի կարողանում։ Վերջը սև բիբարով փորձեցի, սկսեցի փռշտալ։ Դժվար դրվագ էր։ Մի հազար անգամ նկարվել ենք։ Անգամ էն հիվանդության տեսարանը հեշտ ստացվեց` ի պատիվ մեր մեծերի։ Նենց էին բացատրում, որ առաջին փորձից նկարվեց»։
«Գիքորը» վշտացնում էր երեխաներին, թատրոնը ստիպված էր հրաժարվել Թումանյանի պատմվածքից
Ամբողջ ֆիլմն արդեն նկարահանվել էր, մի վերջին տեսարան էր մնացել, որին Արմեն Ջիգարխանյանը (Բազազ Արտեմի դերակատարը) ոչ մի կերպ չէր համաձայնում. ձեռքը չէր բարձրանում, որ ապտակեր 11-ամյա տղային։

«Իսրայելյանը եկավ, ասեց` Ալբերտ, հլը դու խնդրի։ Ջիգարխանյանին ասեցի` դե խփի, գյուղի երեխա ենք, կդիմանանք։ Բախտս բերեց, որ մի փորձով նկարվեց։ Հետո ասեց` ի՞նչ ես շատ սիրում, ասացի` ֆուտբոլ խաղալ։ Գնացինք, գնդակ առավ։ Դե, էն ժամանակ երեխա էի, ի՞նչ պետք ա ասեի։ Այ, հիմա որ ասեր, կասեի` ինչ եմ ուզում»,– կատակում է արդեն 52–ամյա Ալբերտը։

Ֆիլմը նկարելու բոլոր 8 ամիսների ընթացքում Ալբերտի հայրն ուղեկցում էր նրան։ Նկարահանումները տարբեր վայրերում էին անցկացվում` և՛ գյուղում, և՛ Ահնիձորում, և՛ Թիֆլիսում։
© Sputnik / Aram NersesyanԴսեղի աղբյուր տանող ճանապարհը
Тропинка в лесу, ведущая к Роднику Гикора - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Դսեղի աղբյուր տանող ճանապարհը
«Ամիսը 300 ռուբլի էին տալիս երկուսիս իրար հետ, ինձ էլ` որպես խնամակալ։ Իմ հետ էլ էին հարգանքով խոսում, Ղուլինյան էին ասում։ Ես էլ, որպես մարդ, իմ հարգանքն եմ ցուցաբերել իրենց»,– ասում է Ռոլանդ պապը։
Ի դեպ, տեսարաններից մեկում էլ ձկնորսի դերում Ռոլանդ Ղուլինյանն է նկարահանվել, իսկ Զանիի դերում աղջիկներից մեկն էր` Քնարիկը։ Մասսայական տարբեր տեսարաններում հասարակ դսեղեցիների էին նկարում։
«Գիքորը» Շրի Լանկայում, կամ ինչպես սերը շրիլանկացուն Երևան վերադարձրեց
Մայրը` Էմմա Ղուլինյանը հիշում է, որ օր է եղել` նխարահանող խումբը 40 հոգով իրենց տանն է քնել։ Ասում է` սկզբում շատ էր ուզում, որ որդին էլ մեծ դերասան դառնա, բայց դերասանների կյանքն ավելի մոտիկից տեսնելուց հետո ցանկությունն աստիճանաբար մարեց։
Հիմնավորումը կարճ ու կոնկրետ է. «Դե, նրանց կյանքը ուրիշ ա»։

Ցուցադրության ժամանակ ասեղ գցելու տեղ չկար

Ֆիլմի պրեմիերան Թիֆլիսում էր` «Дом кино»–ում։ Էլի հայր ու որդի գնացին։
«Դահլիճն էնքան լիքն էր, որ ասեղ գցելու տեղ չկար։ Հետո էլ մինը դեսն էր քաշում, մինը դեն էր քաշում, ամեն մեկն ուզում էր, որ իրենց տանը մնանք։ Տհենց գնացքից ուշացանք, հաջորդ օրը եկանք, բայց լավ հանդիպում էր»,– հիշում է Ալբերտը։
Պրեմիերայից ամիսներ անց ֆիլմը նաև գյուղի ակումբ հասավ։
«Առաջին շարքում նստած էի, ասացին` վայ, դրա մոր խիղճը։ Էլ չդիմացա, դուրս եկա խեղդվելով, ծանր էր շատ։ Գիտեի, որ ոչ սոված է եղել, ոչ էլ բան, բայց էլի հուզվում էի։ Որ տեսնում ես երեխան փշրունք է հավաքում` ուտի, ո՞նց չես հուզվի»,– ասում է «Գիքորի» մայրը, ու էլի ձայնը դողում է։
© Sputnik / Aram NersesyanԱլմերտ Ղուլինյանի մայրը` Էմման
Бабушка Эмма- мама Альберта Гулиняна  - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Ալմերտ Ղուլինյանի մայրը` Էմման

Նկարահանումներից հետո

«Դերի տակ եմ մնացել։ Շատ վախտ որ ծանոթանալիս ենք լինում, չեմ իմանում` Ալբերտ ասեմ, թե Գիքոր»,–ասում է։
Նկարահանումներից հետո նոր ֆիլմի առաջարկներ չեղան։ Ալբերտ Ղուլինյանը վստահ է` եթե «Գիքորն» այսօր նկարահանվեր, ամեն ինչ ուրիշ կլիներ։
«Ինձ հաստատ բաց չէին թողնի»,– ասում է նա։
Իրականում նկարահանումներից հետո դեպի մեծ կինո ճանապարհը շարունակելու ցանկություն կար։ Անգամ կինոտեխնիկումն ավարտեց, հետո բանակ զորակոչվեց։

«Սոս Սարգսյանն էն ժամանակ թատերականի ռեկտորն էր, դե, կարայի դիմեի իրեն, գնայի սովորելու։ Բայց հերս, մերս... սովորական բանվորական ընտանիք էր, ես էլ մինուճար տղա երեխա, պետք է գնայի, էդքան տարի սովորեի, ո՞նց, ի՞նչ միջոցներով»։

Չուներ այդ հարցերի պատասխանը, դրա համար էլ որոշեց հրաժարվել արտիստ դառնալու երազանքից, թև ու թիկունք լինել ծնողներին ու չորս քույրերին։
© Sputnik / Aram NersesyanԱլբերտ Ղուլինյանենց տունը
Дом исполнителя роли Гикора в одноименном фильме режиссера Сергея Исраеляна (Арменфильм, 1982г) Альберта Гулиняна - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Ալբերտ Ղուլինյանենց տունը
Չնայած «Գիքորն» առաջին ու վերջին մեծ դերը դարձավ, բայց Ալբերտ Ղուլինյանին գործընկերները չմոռացան։ Ասում է` ինչքան հայկական կինոյի հետ կապված միջոցառումներ լինում են, իրեն պարտադիր հրավիրում են։ Անգամ տարիներ առաջ Մոսկվա էին հրավիրել Ջիգարխանյանի հետ։
Հյուրերի պակաս նույնպես երբեք չի ունենում` «ինչ գույնի մարդ ասես` եկել, Գիքոր է ուզել տեսնել»։
Մեծ կինոյում իր անմոռանալի դերից տասնամյակներ անց «Գիքորը» շարունակում է ապրել հայրենի Դսեղում, զբաղվել գյուղատնտեսությամբ։ Նա 3 երեխաների հայր է ու արդեն նաև պապիկ։
Լրահոս
0