00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Խզմալյանն ընտրվել է Մատենադարանի տնօրեն

© Sputnik / Aram NersesyanԱրա Խզմալյան
Արա Խզմալյան - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Արա Խզմալյան
Բաժանորդագրվել
Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում պայքարն ընթանում էր Կարեն Մաթևոսյանի և Արա Խզմալյանի միջև։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԳՄՍՆ–ի մեր աղբյուրը։
Հոգաբարձուների խորհուրդը տնօրենի ընտրության բաց մրցույթ էր հայտարարել հունիսի 26-ին։
Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, Արա Խզմալյանը և Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը (պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր)։
Ավելի ուշ Արծրունի Սահակյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Պայքարն ընթանում էր Կարեն Մաթևոսյանի և Արա Խզմալյանի միջև։
Եվս մեկ կուսակցություն հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին
Լրահոս
0