00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատի մարզում Փաշինյանը հանձնարարել է խաղողի մթերումը ռազմավարական լուծումներով անել

© Sputnik / Aram NersesyanԽաղողի մթերում. արխիվային լուսանկար
Խաղողի մթերում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Բաժանորդագրվել
Փաշինյանը մարզպետարանի ներկայացուցիչներին հորդորել է նոր ծրագրեր գեներացնել, որոնց համար նախատեսված ծախսը կլինի արդյունավետ ու նպատակային։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Խաղողի մթերումը կազմակերպելու նպատակով պետք է գնալ ռազմավարական լուծումների: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the Prime Minister of RAԽորհրդակցություն Արարատի մարզում
Премьер-министр Никол Пашинян посетил с рабочим визитом Араратскую область (17 июля 2023). Арарат - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Խորհրդակցություն Արարատի մարզում
Խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել մարզպետարանի 2022 թ գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:
«Վարչապետը նաև կոնկրետ հանձնարարականներ է տվել աղբահանության կազմակերպման, շինարարության որակի բարձրացման վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանը մարզպետարանի ներկայացուցիչներին հորդորել է նոր ծրագրեր գեներացնել:
«Խնդիրը գումարը չէ, այլ միջոցների արդյունավետ ծախսն ու նպատակային օգտագործումը: Պետք է աշխատել բովանդակության, կարողությունների և որակի վրա, ունենալ կոնկրետ ծրագրեր»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Խնդիրները պետք է լուծել՝ չսպասելով մթերման սեզոնին. գյուղատնտեսության նախկին փոխնախարար
Վարչապետը հանձնարարել է մարզում ակտիվ աշխատանքներ տանել ժամանակակից և արդյունավետ գյուղատնտեսություն հիմնելու ծրագրերի ներկայացման ուղղությամբ:
«Գյուղատնտեսության այն տեսակը, որին սովոր ենք, հեռանկար չունի: Պետք է անցնել քիչ ջրով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն ունենալուն, քանի որ ջրի սակավությունն օբյեկտիվ խնդիր է»,- ասել է նա:
Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը վարչապետին տեղեկացրել է, որ 2018-2022 թթ մարզում իրականացվել է 49 ծրագիր, որոնք ներառել են ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների բարելավման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման աշխատանքներ: 2018թ. կատարվել է 136,7 մլն դրամի ներդրում, 2021-ին՝ 116,9 մլն դրամի, 2022թ.-ին` 103,4 մլն դրամի ներդրում:
Բացի այդ, 2018թ.-ից մինչ օրս մարզում հիմնանորոգվել է 100 կմ ճանապարհ:
Նշվել է, որ 2023 թ հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերի քանակը 33-ն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 20,4 4 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,4 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 9,8 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 236 մլն դրամ:
Հայաստանում խաղողի մթերման խնդիրները լուծված են. գոհ են ոչ բոլորը
Ինչ վերաբերում է «Ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրին», ապա 2022 թ–ին կնքվել է 490 պայմանագիր, ինչը 2021 թ–ի համեմատ 120 %-ով ավելի է:
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասով զեկուցվել է, որ 2021 թ պլանավորված է եղել 3,4 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 3,5 մլրդ դրամ, 2022թ. պլանավորված է եղել 4,3 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 4 մլրդ դրամ:
Լրահոս
0