Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածի 12,2 կմ հատվածը հիմնանորոգվել է

© Photo : Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամԵրևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատված
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատված - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատված. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2023-ի ընթացքում նախատեսվում է Արարատի մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածի Արարատ համայնքի տարածքում գտնվող 12,2 կմ հատվածը հիմնանորոգվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 192,5 մլն դրամ»,–նշել է Փաշինյանը:
Ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ: 2023-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ:
Լրահոս
0