Երևանի գիշերային լուսավորությունը 1 ժամով կերկարացվի

© Sputnik / Andranik GhazaryanԳիշերային Երևան
Գիշերային Երևան - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ 2024–ից Երևանը կլուսավորվի ամբողջ գիշեր։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երևանի գիշերային լուսավորությունը մեկ ժամով կերկարացվի: Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հենց այս տարվանից նվազագույնը մեկ ժամով պետք է ամբողջ քաղաքում լուսավորությունն ավելացնենք»,- ասաց Ավինյանը։
Փոխքաղաքապետը նշեց, որ հաջորդ տարվանից էլ նպատակներ կան, որ Երևան քաղաքի փողոցները լուսավոր լինեն ամբողջ գիշեր։
Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կունենա 4 տոմսային կրիչ
Լրահոս
0