ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄԷ–ի նորանշանակ դեսպանին

© Photo : official site of MoD of RAՆարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլա
Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլա - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
© Photo : official site of MoD of RAՍուրեն Պապիկյան
Министр обороны Сурен Папикян принял нового Чрезвычайного и полномочного посла ОАЭ Нариман Мохаммед Шариф Абдуллу АльМуллу (17 июпя 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Սուրեն Պապիկյան
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
© Photo : official site of MoD of RAՍուրեն Պապիկյանի և Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլայի հանդիպումը
Министр обороны Сурен Папикян принял нового Чрезвычайного и полномочного посла ОАЭ Нариман Мохаммед Шариф Абдуллу АльМуллу (17 июпя 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Սուրեն Պապիկյանի և Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլայի հանդիպումը
Դեսպանը փոխանցել է 2023 թ. նոյեմբերին Դուբայում կայանալիք Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ-Մաքթումի հրավերը:
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայն իր լիազարությունները ստանձնել է 2023 թ հուլիսի 6–ին։
Լրահոս
0