00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անահիտ Մանասյանը գերիների հարցը քննարկել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ

© Photo : press office of the Human Rights Defender of ArmeniaԱնահիտ Մանասյանն ընդունել է ԵԽ երևանայան գրասենյակի պատվիրակությանը
Անահիտ Մանասյանն ընդունել է ԵԽ երևանայան գրասենյակի պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Անահիտ Մանասյանն ընդունել է ԵԽ երևանայան գրասենյակի պատվիրակությանը
Բաժանորդագրվել
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ քննարկել է անհետ կորածների ու գերեվարվածների հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
«Պաշտպանն անդրադարձել է անհետ կորած, գերեվարված և զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նա տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում վերջիններիս ծնողների և հարազատների հետ, և ներկայացված խնդիրները բարձրաձայնում միջազգային գործընկերների հետ հանդիպումների և հաղորդակցությունների ընթացքում»,– ասված է հաղորդագրությունում։
Բաքվում հայ ռազմագերիներին շարունակում են ծեծել, զրկում են սննդից, քնից. Սիրանուշ Սահակյան
Մանասյանը ներկայացրել է նաև ՄԻՊ աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերը, որոնք առնչվում են ընտանիքում բռնության կանխարգելմանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ հարցերի։
Մարտինա Շմիդտն իր հերթին կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ աշխատանքը։
Լրահոս
0