Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռաֆայել Գրոսիի հետ, խոսել նաև Հայկական ԱԷԿ–ից

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Ռաֆայել Մարիանո Գրոսին
Արարատ Միրզոյանն ու Ռաֆայել Մարիանո Գրոսին - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպմանն ընդգծվել է, որ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հարցը պետք է զերծ պահել անհիմն քաղաքական շահարկումներից։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Ռաֆայել Մարիանո Գրոսին
Министр иностранных дел Арарат Мирзоян встретился с генеральным директором Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэлем Мариано Гросси (18 июля 2023). Вена - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Արարատ Միրզոյանն ու Ռաֆայել Մարիանո Գրոսին
Հանդիպմաննանդրադարձ է եղել հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման շրջանակներում իրականացվող ծրագրերին ու այս ուղղությամբ առկա երկարամյա հաջողված փորձին։
«Երկուստեք ընդգծվել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հարցն անհիմն քաղաքական շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Երկուստեք կարևորվել է նաև ՄԱԳԱՏԷ–ի «Հույսի ճառագայթներ» ծրագրին Հայաստանի ներգրավվածությունը՝ ուռուցքաբանության և մասնավորապես ճառագայթային բժշկության ոլորտում առաջընթացի ապահովման նպատակով։
© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանի ու Ռաֆայել Մարիանո Գրոսիի հանդիպումը
Министр иностранных дел Арарат Мирзоян встретился с генеральным директором Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэлем Мариано Гросси (18 июля 2023). Вена - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Արարատ Միրզոյանի ու Ռաֆայել Մարիանո Գրոսիի հանդիպումը
Ռաֆայել Գրոսին գոհունակություն է հայտնել կազմակերպության նախաձեռնություններում ՀՀ ակտիվ ներգրավվածության և աջակցության համար, այդ թվում՝ ՄԱԿ կլիմայական փոփոխությունների համաժողովի շրջանակներում ներկայացվելիք «Ատոմային էներգիայի վերաբերյալ» հայտարարությանը ՀՀ միանալու համար։
Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում։
Արարատ Միրզոյանն ու Հելգա Շմիդտը - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Միրզոյանը Հելգա Շմիդտի հետ խոսել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին
Լրահոս
0