https://armeniasputnik.am/20230718/baceq-kjanqi-tshanaparhy-bvoghvoqi-akcia-hajastanum-fransiaji-despanatan-mvot-62949803.html
Բացեք կյանքի ճանապարհը. բողոքի ակցիա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ
Բացեք կյանքի ճանապարհը. բողոքի ակցիա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ
Սա բողոքի ակցիաների շարք է. ավելի վաղ քաղաքացիները ակցիաներ են իրականացրել նաև ՄԱԿ–ի գրասենյակի և Ռուսաստանի դեսպանատան առջև։ 18.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-18T11:37+0400
2023-07-18T11:37+0400
2023-07-18T12:08+0400
արցախ
բողոքի ակցիա
դեսպանատուն
երևան
ֆրանսիա
տեսանյութեր
տեսանյութ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/12/62949621_23:0:848:464_1920x0_80_0_0_36d746bfaaeccfb8e238dba7f7191d8c.jpg
Երևանում` Ֆրանսիայի դեսպանատան առջև, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն Արցախի։ Նրանք պահանջում են Ֆրանսիայից` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, գործի դնել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։«Բացեք կյանքի ճանապարհը», «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախն ենք». նման ցուցապաստառներով և վանկարկումներով մի քանի տասնյակ երեխաներ են նաև բողոքի ակցիային մասնակցում։ Նրանք բոլորը «Դիզակ» արտմշակութային կենտրոնի սաներն են, որոնց ընտանիքները ևս ստիպված եղան լքել իրենց տները ադրբեջանական օկուպացիայից հետո։Նա շեշտեց` խոսքը հենց ղեկավարության, այլ ոչ թե ժողովրդի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին է։Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են` Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։Հուլիսի 17-ին քաղաքացիների այս խումբը բողոքի ակցիաներ է իրականացրել նաև Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի, ապա նաև Ռուսաստանի դեսպանատան առջև։Նշենք, որ հուլիսի 14–ից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական շարժումը, որի մասին հուլիսի 13–ի ուշ երեկոյան հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
երևան
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/12/62949621_130:0:749:464_1920x0_80_0_0_889bef6433d002528801eb640582ba77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, բողոքի ակցիա, դեսպանատուն, երևան, ֆրանսիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
արցախ, բողոքի ակցիա, դեսպանատուն, երևան, ֆրանսիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
Բացեք կյանքի ճանապարհը. բողոքի ակցիա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ
11:37 18.07.2023 (Թարմացված է: 12:08 18.07.2023) Սա բողոքի ակցիաների շարք է. ավելի վաղ քաղաքացիները ակցիաներ են իրականացրել նաև ՄԱԿ–ի գրասենյակի և Ռուսաստանի դեսպանատան առջև։
Երևանում` Ֆրանսիայի դեսպանատան առջև, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն Արցախի։ Նրանք պահանջում են Ֆրանսիայից` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, գործի դնել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։
«Բացեք կյանքի ճանապարհը», «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախն ենք». նման ցուցապաստառներով և վանկարկումներով մի քանի տասնյակ երեխաներ են նաև բողոքի ակցիային մասնակցում։ Նրանք բոլորը «Դիզակ» արտմշակութային կենտրոնի սաներն են, որոնց ընտանիքները ևս ստիպված եղան լքել իրենց տները ադրբեջանական օկուպացիայից հետո։
«Այն, որ մենք այսօր կանգնած ենք այստեղ, և մեր երեխաները պահանջներ են ներկայացնում, բացատրվում է նրանով, որ մենք ողջունում ենք բոլոր կոչերը, այդ թվում նաև հարգարժան պարոն Մակրոնի հայտարարությունները, սակայն Ֆրանսիան` որպես ՄԱԿ–ի ԱԽ մշտական անդամ, Ադրբեջանի, նրա ցեղասպանական և ահաբեկչական գործունեության համար պետք է բարձրացնի ղեկավարության հանդեպ պատժամիջոցներ անհապաղ կիրառելու հարցը»,– նշեց ակցիային մասնակցող ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Նա շեշտեց` խոսքը հենց ղեկավարության, այլ ոչ թե ժողովրդի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին է։
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են` Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։
Հուլիսի 17-ին քաղաքացիների այս խումբը բողոքի ակցիաներ է իրականացրել նաև Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի, ապա նաև Ռուսաստանի դեսպանատան առջև։
Նշենք, որ հուլիսի 14–ից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
մեկնարկել է համաժողովրդական շարժումը, որի մասին հուլիսի 13–ի ուշ երեկոյան
հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։