https://armeniasputnik.am/20230718/erevani-55-amja-bnakchi-tany-hajtnabervel-e-734-hat-kanepi-bujs-na-kalanavvorvel-e-62954501.html
Երևանի 55-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 734 հատ կանեփի բույս. նա կալանավորվել է
Երևանի 55-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 734 հատ կանեփի բույս. նա կալանավորվել է
Բացի դրանից նրա տանը հայտնաբերվել է 151 գրամ մարիխուանա ու երկփողանի հրացան: 18.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-18T13:05+0400
2023-07-18T13:05+0400
2023-07-18T13:05+0400
կանեփ
երևան
կալանք
հհ քննչական կոմիտե
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/12/62953535_0:440:1146:1085_1920x0_80_0_0_2aeb5fa31dfa7ec17b131ae90442d6c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Երևան քաղաքի 55-ամյա բնակչի տանը, հարակից հողամասում և բակում հայտնաբերվել, արմատախիլ է արվել և վերցվել թվով 734 հատ կանեփի բույս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Քաղաքացու բնակարանում հայտնաբերվել են նաև 151 և 12,32 գրամ քաշերով դեղնականաչավուն չորացված զանգվածներ, կանեփի բույսի սերմեր, ինչպես նաև երկփողանի հրացան:«Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 55-ամյա տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»,– ասված է հաղորդագրությունում։Նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ: Պարզվել է, որ 151 գրամ զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է։Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 55-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել հրազենի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի հոդվածներով։Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:Նախաքննությունը շարունակվում է:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/12/62953535_0:333:1146:1193_1920x0_80_0_0_14d6ae65d63d4155a2250464cf56b839.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կանեփ, երևան, կալանք, հհ քննչական կոմիտե
կանեփ, երևան, կալանք, հհ քննչական կոմիտե
Երևանի 55-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 734 հատ կանեփի բույս. նա կալանավորվել է
Բացի դրանից նրա տանը հայտնաբերվել է 151 գրամ մարիխուանա ու երկփողանի հրացան:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Երևան քաղաքի 55-ամյա բնակչի տանը, հարակից հողամասում և բակում հայտնաբերվել, արմատախիլ է արվել և վերցվել թվով 734 հատ կանեփի բույս։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քաղաքացու բնակարանում հայտնաբերվել են նաև 151 և 12,32 գրամ քաշերով դեղնականաչավուն չորացված զանգվածներ, կանեփի բույսի սերմեր, ինչպես նաև երկփողանի հրացան:
«Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 55-ամյա տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ: Պարզվել է, որ 151 գրամ զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 55-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել հրազենի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի հոդվածներով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: